Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



ՍԻՐՈ ՀՈՒՇԵՐ - Добро пожаловать на Армянский форум
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Добро пожаловать на Армянский форум » Любовь и Романтика » Սեր: Ծանոթություն, հանդիպում/ Любовь и Романтика » ՍԻՐՈ ՀՈՒՇԵՐ (ՍԻՐՈ ՀՈՒՇԵՐ)
ՍԻՐՈ ՀՈՒՇԵՐ
ГАМЛЕТДата: Суббота, 14.01.2012, 16:48 | Сообщение # 1
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 60
Репутация: 0
Статус: Offline
Ես քեզ սիրում եմ՝արդեն կարող եմ
ոչ թե շշնջալ աղոթքի նման, ՝այլ՝
բարձրաձայնել՝,
կարող եմ նայել քո աչքերի մեջ՝
ու հանդարտ հալվել՝.
հալվել քնքշանքից՝ու անհուն սիրուց՝
այն սիրուց,՝որը՝զարկն է իմ սրտի՝
հոսքն է իմ արյան.այն սիրուց,՝որը
կրակի նման շիկացրել է ողջ էությունս՝
դարձել ինձ համար գոյության իմաստ՝
ու երջանկություն,՝
դարձել լուսաբաց կյանքի՝արշալույս՝
դարձել է կենաց անմահական ջուր՝
որ այրվող սրտիս՝հրդեհն է մարում՝,
որ կարոտ աչքից արցունք է քամում՝
որ՝խենթացնում է բայց և ապրեցնում՝
Ես՝սիրում եմ քեզ՝.
 
ГАМЛЕТДата: Суббота, 14.01.2012, 16:56 | Сообщение # 2
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 60
Репутация: 0
Статус: Offline
Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ,
Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար,
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել,
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար:

Ինչպե՞ս չասել, որ` դու, միայն դո՜ւ չես թախծում,
ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար,
Ինչպե՞ս չասել , որ ես միշտ էլ քեզ եմ տենչում,
Սակայն ինչպե՞ս ասել, ինչի՞ համար:

Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ,
Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար…
Հիմա ինչու՞ ցավել անցած երջանկությամբ,
Եվ չցավել՞, ինչու՞, ինչի՞ համար:

Ինչպե՞ս, ինչպե՞ս ասել` նորից արի, արի՜,
Ինչպե՞ս չասել, որ ես ապրում եմ քեզ համար:
Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի,
Խոստոնովանե՞լ, ինչու՞, ինչի՞ համար…
 
ГАМЛЕТДата: Суббота, 14.01.2012, 16:59 | Сообщение # 3
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 60
Репутация: 0
Статус: Offline
Կարոտել եմ Հայաստանին,
էն քարքարոտ մեր սարերին,
Արագածի պարզ ճակատին,
Ու Սևանի սիրուն տեսքին,
Կարոտել եմ իմ հայկական երգին, պարին,
Զվարթնոցի տեսարանին,
Մեր Մասիսի թաց աչքերին,
Որ նայում է Հայաստանին,
Կարոտել եմ մայր Արաքսին,
Մեր հայկական հին ադաթին,

Հայաստանի հողին, օդին,
էն քոլվա անտառներին,
Մայրաքաղաք Երևանին,
էն լոռվա խոր ձորերին,
Գառնի-Գեղարթ հնությունին,
Իմ Գյումրվա հին ֆայտոնին,
Ղազանջվա սառը ջրին,
Կարոտել եմ Հայաստանին,
էն քանդվաց մեր տան ճամփին,
էն հին ու նոր իմ օջախին
 
ГАМЛЕТДата: Суббота, 14.01.2012, 17:01 | Сообщение # 4
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 60
Репутация: 0
Статус: Offline
Սերը մի հեքիաթ է չիրականացած
եռագույն հաճույք է` չնախատեսված
Սերը տառապանք է եվ հիվանդություն
Հրաբուխ է, խանդ է, քաղցր ստրկություն:
Սերը կուրացնում է, խորտակում է մեզ
Միացնում, փորձում, դարձնում է հեզ:
Սերը դա կարոտն է, անքուն գիշերներ
Պարգեվ է, պատիժ է, դառը արցունքներ:

Սերը մի մարմին է, մի սիրտ, մի հոգի
Երբ չունես պահանջ ուրիշ ոչ մեկի:
Սերը դավաճան է: Մնում ես մենակ
Եվ նա քեզ թողնում է` կիսատ ու դատարկ...

Սերը չխոսկան է, լալկվում է լեզուն
Եվ միայն ժպտում են աչքերդ փայլուն:
Սերը ափսոսանք է, հիասթափություն
Թուլություն է, ուժ է եվ հավերժություն:

Սերը դա մի լույս է կյանքի ստվերի մեջ
Փրկություն է, հույս է, սպասումներ անվերջ
Սերը հանելուկ է` շատ տաղանդավոր
Խաղ է, խենթություն է` ժամանակավոր
 
ГАМЛЕТДата: Суббота, 14.01.2012, 17:03 | Сообщение # 5
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 60
Репутация: 0
Статус: Offline
Ասա սիրելիս եթե հոգնել ես,
Իմ այս մեծ սիրուց դու ձանձրացել ես,
Ասա որ գնամ հեռանամ հավետ,
Ասա որ վերցնեմ անսահման սերս….
Որ Թողնեմ ապրես ազատ ու անկախ….
Ասա սիրելիս եթե ուրիշն է քեզ գերել այսօր,
Եթե ուրիշն է սիրուտ տիրացել:
Ասա սիրելիս՝՝՝Ասա պատճառը
Թե ինչու այսքան տանջեցիր դու ինձ…
Ասա Սիրելիս ինչպես մոռանամ՝՝՝
Ինչպես ջնջեմ քեզ իմ սրտի խորքից….
Ասա խնդրում եմ….
 
ГАМЛЕТДата: Суббота, 14.01.2012, 17:08 | Сообщение # 6
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 60
Репутация: 0
Статус: Offline
ЛЮБОВЬ И БОЛЬ.
Любовь и боль неразделимы,
Любовь и боль неразделимы,
Как ночь и день: всегда вдвоём.
И боль любви неотвратима,
Что в сердце уживается моём.

Любовь ...
И сердце бьётся чаще,
И сразу забываешь обо всём.

Любовь ...
И ничего нет слаще,
И на губах воспоминанья о былом.

Любовь ..
И кровь бежит по жилам,
И мысли возвращаются к тебе,
Но нет тебя,
И боль вступает в силу,
Укореняется и в серце и в судьбе.

Вот боль ...
И сердце сжалось сильно,
Дыханье прервалось и нет его.
И мысли чёрные врываются обильно,
И ревность отстраняет от всего.

Любовь и боль, ...
Как два соседа
Ведут борьбу, как скалы и вода.
И не известно -
Будет чья победа?

Любовь и боль
ПРИСУТСТВУЮТ ВСЕГДА..
 
ГАМЛЕТДата: Суббота, 14.01.2012, 17:15 | Сообщение # 7
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 60
Репутация: 0
Статус: Offline
Սպասեցի ես քո ճամփին, անցավ կյանքս
Երազներս անցավ գնաց, սերս մնաց
Սիրու՜մ եմ քեզ, մոռացել ես
Համբույրներով, քո աչերով ինձ այրեցիր
Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր
Սիրու՜մ եմ քեզ...
Գնա-գնա ուրիշին դու հավատա
Գնա էլ քեզ չեմ մոռանա
Ափսոս կյանքս անցավ գնաց, սերս մնաց
Սիրու՜մ եմ քեզ...
Հիշու՜մ եմ քեզ, ժամանակն է
Համբույրներով, քո աչերով ինձ այրեցիր
Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր
Հիշու՜մ եմ քեզ, ժամանակն է
Համբույրներով, քո աչերով ինձ այրեցիր
Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր
Սիրու՜մ եմ քեզ...
Գնա-գնա ուրիշին դու հավատա
Գնա էլ քեզ չեմ մոռանա
Ափսոս կյանքս անցավ գնաց, սերս մնաց
Հիշու՜մ եմ քեզ...
Գնա-գնա ուրիշին դու հավատա
Գնա էլ քեզ չեմ մոռանա
Ափսոս կյանքս անցավ գնաց, սերս մնաց
Հիշու՜մ եմ քեզ...
Սիրու՜մ եմ քեզ...
Սիրու՜մ եմ քեզ...
 
Добро пожаловать на Армянский форум » Любовь и Романтика » Սեր: Ծանոթություն, հանդիպում/ Любовь и Романтика » ՍԻՐՈ ՀՈՒՇԵՐ (ՍԻՐՈ ՀՈՒՇԵՐ)
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Copyright MyCorp © 2024 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика