Мовсес Хоренаци / Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին 410 թվականի հունվարի 30-ին ,(Տարոն) գավառի (Խորնի)( գյուղում։ Վաղարշապատի դպրոցում նա եղել է (Մեսրոպ Մաշտոց)ի և (Սահակ Պարթև)ի կրտսեր աշակերտներից։ 431 թ հետո` հավանաբար 434-435 թթ ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, դիցաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին, լինում են Հռոմում, ապա մեկնում են Աթենք և ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն 440 թ փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»:.Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր։ Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան: Սակայն այս լուսավոր ու արգասավոր մտավորականն էլ հալածվում է խավարամիտ հոգևորականների կողմից: Նա ապրում է զրկանքների լի կյանք վախճանվում 490-ական թվականների սկզբին ՝ հիվանդության ու աղքատության մեջ: Մովսես Խորենացու անունը , սակայն, անմահանում է ու փառաբանվում: Մովսես Խորենացին:Ոսկե Դարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, համարվում է հայ միջնադարյան պատմագրության ամենակարկառուն դեմքը՝ Պատմահայրը։ Հայ գրավոր մշակույթի պատմության մեջ առանձնանում է Մովսես Խորենացու հմայիչ կերպարը։ Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ։ Հայ սերունդները միշտ ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշել Խորենացուն, մեծարել նրան Պատմահայր, Մեծն Մովսես, Քերթողահայր և այլ պատվանուններով: Ողբը Մովսես Խորենացու հայտնի աշխատություններից է «Ողբը»։Այս գրության մեջ խախտվում է երկրի ողջ բարոյական կյանքը, արմատավորվում են անկարգությունները, հիմնավորվում է տգիտությունը, երևան են գալիս փողով ընտրված և ոսկեսեր ուսուցիչներ, կեղծավոր և սնափառ կրոնավորներ, հպարտ ու դատարկախոս պաշտոնյաներ, ծույլ և ինքնահավան պաշտոնյաներ։ Ահա մի փոքրիկ հատված այդ գրվածքից. «Ողբու՜մ եմ քեզ Հայո՛ց աշխարհ, ողբու՜մ եմ քեզ, որ բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացան անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությունն ու չարությունը»։ «Խղճու՜մ եմ քեզ հայաստանյա՛ց եկեղեցիտ բեմիտ բարեկարգությունից անշքացած, քաջ հովվից և հովվակցից զրկված:Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղերում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում»։ «Ո՞վ այսուհետև պետք է հարգի մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր աշակերտի առաջադիմությամբ, քանի որ նրանք բոլորը ծույլ են և չսովորող:Կրոնավորները անաստվածասեր, զինվորականները վախկոտ, իշխանները գող ժլատ, դատավորներ կաշառակեր տմարդի, և առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած, սա նրանից է որ Աստված է մեզ անտես արել»։ Աստվածաբանական աշխատություններ Մովսես Խորենացու գրչին վերագրվում են մի շարք աստվածաբանական աշխատություններ։ Նշանակալի է «Պատմութիւն Սրբուհւոյն Աստուածածնի և պատկերի նորա» երկասիրությունը, որը իրենից ներկայացնում է Մովսես Խորենացուն հղված Վասպուրականի մեծ իշխան Սահակ Արծրունու նամակի պատասխան՝ «Պատասխանի թղթոյն Սահակայ» վերտառությամբ։ Հեղինակը մանրամասն անդրադառնում է Մարիամ Աստվածածնի ազգաբանությանը, մեկնաբանում նրա կենսագրության առանձին դրվագներ, շարադրում նրա պատկերի պատմությունը, ներբողում Աստվածամորը։ Արժեքավոր է նաև «Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց» վարքագրական երկասիրությունը, որտեղ առկա են Ագաթանգեղոսի մոտ բացակայող՝ Հայաստանում քրիստոնեության տարածման առանձին մանրամասներ։ Այս աշխատությունը սերտորեն աղերսվում է «Ներբող ի Սուրբն Հռիփսիմէ» քնարերգական ստեղծագործությանը, որը V դ հայ եկեղեցական գրականության ամենանշանակալի երկերից է։ Ճանաչողական մեծ արժեք ունի «Յաղագս Վարդավառին խորհրդոյ» ներբողը (բանասիրության մեջ ավանդաբար անվանվել է «Ճառ»)։ Այստեղ հեղինակը փառաբանում է Հիսուս Քրիստոսի այլակերպությունը, ծնունդը և հրաշագործությունները։ Պատմագրի անունով մեզ են հասել փիլիսոփա-դավանաբանակն մի քանի երկասիրություններ՝ «Հարցմունք Հոբնաղի և պատասխանիք Մովսէսի Հայոց Քերթողի և Դավիթ Անյաղթ փիլիսոփայի», «Վիճումնական հարցաբանութիւն Մելիտոսի յունաց փիլիսոփային ընդ Աթէնականն Մովսէս փիլիսոփային Հայոց տրամաբանական ոճիւ», «Սրբոյն Թէովդորոսի ծննդեանն և սննդեանն եւ վարուց նորա», «Թուղթք» և այլն, որոնց հեղինակային պատկանելությունը դեռևս պարզված չէ։
|
|
Календарь« Декабрь 2024 » | Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|