Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Перч Володяи Мкртчян
Перч Володяи Мкртчян

ՊԵՐՃ ՄԿՐՏՉՅԱՆ 
     Պերճ Վոլոդյայի Մկրտչյանը ծնվել է 1968թ.սեպտեմբերի 29-ին, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում: Ծնվել է համեստ, զուսպ, աշխատասեր ծնողների` Վոլոդյա և Սերանուշ Մկրտչյանների ընտանիքում. ծնողներ, որոնք գիտեին այդ հարգանքն ու պատիվն էր, որ նրանցից ընդմիշտ հեռացող Պերճը կրեց իր մեջ մինչև երկրային կյանքի իր վերջին վայրկյանները: 
     1975-76 ուստարում ընդունվել է ծննդավայրի միջն.դպրոցը: 1983թ. ավարտել է նույն դպրոցը, ստանալով 8-ամյա կրթություն: 1983թ. ընդունվել է Արմավիրի №1 ուսումնարանը: Նպատակ է ունեցել միջնակարգ կրթությունը շարունակել ուսումնարանում: 1984թ. ավարտել է ուսումնարանը ստանալով միջնկարգ կրթություն և միաժամանակ մեխանիզատորի որակավորում: 
     1985-88թթ.. ծառայել է Խորհրդային բանակում որպես շարքային: 1988թ. աշխատել և մասնակցել է Գումրիի աղետի գոտու վերականգնման աշխատանքներին որպես վարորդ: Աշխատանքում սփռել է սեր, հավատ, հավատարմություն և պատիվ: 
     1991թ. դառնում է Ղարաբաղյան շարժման ազատամարտիկ: Անտարբեր չի եղել հայրենիքի հասարակական և քաղաքական կյանքի նկատմամբ` նույնը հորդորելով կռվում պայքարող իր ազատամարտիկ ընկերներին: 
     Ապրեց անբիծ, անկաշառ, հպարտ, բյուրեղյա մաքրությամբ, մնալով անմնացորդ նվիրյալ ազգին, հայրենիքին ու ժողովրդին: 
     1992թ. մեկնեց Քյալբաջար թշնամու դեմ կռվելու, հայրենի հողը ազատագրելու համար: Քյալբաջարի անկումից հետո, մարտերում ցուցաբերած արիության համար նրան շնորհվեց ավագ լեյտենանտի կոչում: 
     Հերոսական մարտեր շարունակել է Օմարի լեռնանցքի ու Մռավ սարի բարձրունքները պաշտպանելու համար: 
     1993թ. ապրիլի 17-ին ծանր վիրավորվում է թշնամու գնդակից Օմարի բարձրունքը գրավելու ժամանակ: Կռվի դաշտից անմիջապես տեղափոխում են Երևանի կենտրոնական հիվանդանոց: Չորս ամիս բուժելուց հետո բժիշկներին չի հաջողվում փրկել նրա կյանքը: 1993թ. օգոստոսի 14-ին Պերճը հիվանդանոցում մահանում է: 
      Իր 25-ամյա կյանքը նվիրեց հայրենիքին, հայրենի հողին և կռվում զոհված ազատամարտիկ ընկերներին: 
      Պերճը շտապեց ապրել իր կյանքի ամեն մի օրը, շատ անելիք ուներ, անսպառ ու հորդահոս մտքեր: 
      1997թ. հետ մահու շնորհվել է "Մարշալ Բաղրամյան" շքանշանով; Արցախյան ազատամարտին մասնակցելու համար:



Аудиоплеер

Календарь

«  Декабрь 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Друзья сайта

Поиск

Copyright MyCorp © 2024 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика