Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Егише Чаренц
Եղիշե Չարենց 1897, 01 մարտ (նոր տոմարով՝ 13 մարտ), Կարս - Ծնունդը՝ ըստ "Չափաբերական մատյանի”: Հայրը՝ Աբգար Մարգարի Սողոմոնյան, մայրը՝ Թեկղե Ավետիքի Միրզայան: Դավանանքը՝ հայ լուսավորչական: Ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով նա եւս երբեմն իրեն մակվեցի է համարել՝ "Հայրենիքս է Խանի Մակուն”, "Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում”: Սողոմոնյանների ընտանիքը 1883-ին Մակուից գաղթել է Կարին (Էրզրում), այնուհետեւ այնտեղից՝ Կարս: Նշանակվում է Հայաստանի Հանրապետությանհանրային կրթության եւ արվեստի նախարարության հատուկ հանձնարարությունների կոմիսար: 1937, 24 հուլիս - Մեկնում է Ծաղկաձոր՝ գրողների տան կացարանից վտարված ընտանիքին Երեւան փոխադրելու համար: Զայրալից խոսքեր է նետում իր ընտանիքը այդ վիճակի հասցնողների հասցեին: Նրա արարքը գնահատվում է որպես խուլիգանություն եւ վիրավորանք՝ հասցված ՀԿ(բ)Կ ու ԽՍՀՄ ղեկավարությանը: 1937, 26 հուլիս - ՀԽՍՀ ՆԳԺ կոմիսար Մուղդուսու ստորագրությամբ լրացվում է օրդեր՝ Չարենցին ձերբակալելու եւբնակարանը խուզարկելու համար : Նույն օրը ՀԽՍՀ ՆԳԺԿ 4-րդ բաժնի կողմից ձերբակալվում է: 1937, 6 հոկտեմբեր - Բանտից նամակ է հղում կնոջը. "Ամուր եղիր, հարազատս,- եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը, նույնպիսի մարդիկ, իմչպես մենք ենք”: 1937, 27 նոյեմբեր - Առավոտյան ժամը 7-ին վախճանվում է Երեւանի բանտի հիվանդանոցում: Դրան նախորդել էր ծանր հիվանդությունն ու օրեր շարունակ տեւած անգիտակից վիճակը: Հաջորդ օրը կատարում են դիահերձում, ըստ որի՝ բազմաթիվ հիվանդությունները հասցրել էին "օրգանիզմի ընդհանուր հյուծման”, ինչն էլ, ըստ պաշտոնական կարծիքի, վերահաս մահվան պատճառ է հանդիսացել:



Նո՛ւյնն է 

Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ. 
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ: 
Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ- 
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում - ոչինչ: 
Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա` 
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը - Մահ:

Ուզում եմ 

Ես այլ աշխարհից եմ եկել, 
Ուրիշ է իմ կարոտը անբառ: 
Չկա փրկություն մի երկրի, 
Չկա փրկության ճանապարհ: 
Մարդիկ - ես սիրում եմ նրանց - 
Մարդիկ - ես սիրում եմ նրանց - 
Բայց այլ է կարոտը իմ անհուն. 
Այս գորշ աշխարհի վրա 
Կարող ես սփոփել - միայն դո՛ւ: 
Միայն դո՛ւ կարող ես հասկանալ 
Հոգուս տխրությունը անել, 
Ուզում եմ ցնդել, վերանալ,- 
Ուզում եմ միշտ քե՛զ հետ լինել: 
Ուզում եմ հավիտյան շնչել 
Անուշ թովչությունը դեմքիդ - 
Խմել քո երգերը հնչեղ 

Ու կորչել քո երգում վճիտ...

      ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ


 Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
 Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
 Կյանքս կանցնի, կմարի - բայց երգս կա, կապրի դեռ:
 Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
 Երգերիս մեջ - դու գիտե՞ս - ինձ ոչ ոք չի ճանաչում՝
 Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս:
 Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.
Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
 Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:
Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
 Կյանքս թողած անհունում - ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան...
Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
 Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ:
ուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան.. .
- Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս
Խե՜ղճ կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան...

ՀՒՄԱ ՉԳԻՏԵՄ

Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:
Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման- ու ետ չես գալու:
 Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին
- Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր,
 Ու աստղը ժպտա մոխրացած քարին..
.

Аудиоплеер

Календарь

«  Декабрь 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Друзья сайта

Поиск

Copyright MyCorp © 2024 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика