Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Ованес Шираз / Հովհաննես Շիրազ
   Ованес Шираз / Հովհաննես Շիրազը
Հովհաննես Շիրազը

        / ArmenianPortal.com

ծնվել է Գյումրիում (նախկինում՝ Կումայրի)։ Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները: Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և չտվածի համար:Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ: Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում: 1930 թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում: Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ: Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին: Հեռու չէր նաև այդ օրը: Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում: Հովհ. Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում: Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ: Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն: 1935 թ. լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը` «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը: Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները: Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում: Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար: Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով: Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 58 լեզուներով: Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը` «Բիբլիական» պոեմը: Մահացել է Երևանում 1984 թ-ի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

 Գտա
 
Իմ մանկության դառն հուշեր,
Ու ես ձեր մեջ որբ տղա,
Բայց ահա խոր մի գիշեր
Որբանոցից ես փախա .
Մորս կարոտն իմ սրտին՝
Քաղաքն արի ոտնատակ,
Գտա միայն մեր բարդին
Ու մեր խրճիթն՝ ավերակ։
Ա՜խ, կոծում էր բարդիս դեռ՝
 Թե ինչպես ձեռքն ասկյարի
Հորս թողել կիսամեռ,
Չէր թողել քարը քարի...
Բայց ու՞ր էր մայրս դալուկ,
Ա՜խ, նա էլ էր որբացել,
Արցունք դարձել ու մանուկ
Աչքիս մեջ էր մնացել։
Եվ հուշերի սրտամշուկ
Շշուկներն են վկայում,
 Որբ մնացի և արցունք,
Եվ Շիրակիս շուկայում Խուժանացա։ Եվ մի օր
Տեսա՝ սև հացը ձեռքին
 Տուն էր գնում գլխիկոր
Հին շուկայից մի խեղճ կին։
 Վրա պրծա ու ձեռքից
 Հացն ուզեցի փախցնել,
Նա ետ դարձավ, բայց մեկից,
Ա՜խ, չիմացավ ինչ անել,
 Եվ անունս շրթունքին՝
Ինձ գառի պես գիրկն առավ,
Ամուր սեղմեց իր կրծքին։
Եվ գլուխս էր գուրգուրում,
Սեղմում կրծքին իր մաշված,
 Եվ աչքերս էր համբուրում,
 Եվ ձեռքերս մրոտված,
Եվ կրկնում էր՝ <<Գի՛ժ ջան, գի՛ժ>> ։
Եվ լալիս էր , եվ գգվում,
Եվ դեռ մեր շուրջն ակնապիշ
Մարդիկ էին հավաքվում...
Բայց սիրտս, որ տարիներ
Կարոտել էր մոր գրկի,
Չէր հարցնում, թե ով էր,
Չէր մտածում ու կրկին,
Թեև, որպես մի թռչնակ,
Թպրտում էր կույր ու խեղճ,
Բայց զգում էր, որ մի տաք
 Բույն էր գտել գրկի մեջ։
Նա խենթ փայում, փայփայում,
 Եվ խայտում էր իմ հոգին,
Ու կարծես թե շուկայոււմ
Ինչքան հաց կար՝ ինձ տվին
 Բայց նա հացն էլ մոռացած՝
Դեռ ինձ կրծքին էր սեղմում,
Ա՛խ, նա մայրիկս էր կորած,
Կորած որդուն տարավ տուն...

Аудиоплеер

Календарь

«  Декабрь 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Друзья сайта

Поиск

Copyright MyCorp © 2024 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика