Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Рафаэль Патканян / Ռաֆայել Պատկանյան

Рафаэль Патканян / Ռաֆայել Պատկանյան
Հայ գրող, մտավորական։
Ծնվել է 8.11.1830, Նոր Նախիջևանում (Ռոստով-Դոնի շրջան), գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում: Սկզբնական կրթությունն ստացել է հոր դպրոցում:
1943-1849-ին սովորել է Լազարյան ճեմարանում:
1851-ին Պատկանյանը սովորել է Դորպատի համալսարանում: Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը:
1866-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը:
Վախճանվել է 26.8.1892-ին, Նոր Նախիջևանում:
Ստեղծագործական աշխատանք
Առաջին ստեղծագործությունները՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Առավոտյան երգ շինակաց», «Երեկոյան երգ շինակաց», «Հայոց գինի», «Թիֆլիսի քեֆ» և այլն լույս են տեսել 1850-51-ին «Արարատ» շաբաթաթերթում:
1852-ին իր ուսանող ընկերների հետ հիմնում է Գամառ-Քատիպա ընկերությունը: 1855-ին լույս է տեսնում Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես ինչպես որ խոսում են, խոսե այնպես ինչպես որ գրում են» բնաբանով: Ռափայել Պատկանյանը ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի կենսուրախ արտահայտություն: Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել «Արաքսի արտասուքը», «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» ստեղծագործություններում: Մեծ է եղել Պատկանյանի հայրենասիրական ստեղծագործությունների ազդեցությունը իր ժամանակի երիտասարդության վրա:
Բացի բազմաթիվ պոեմն
,բանաստեղծություններից, պատմվածքներից, ունի նայև երգիծական պատմվածքներ, գրված Նոր Նախիջևանի բարբառով:

Արաքսի արտասուքը



Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գընում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պըտրում եմ։

Բայց նոքա միշտ հեղհեղուկ,
Պըղտոր ջըրով եզերքին
Դարիվ-դարիվ խըփելով
Փախչում էին լալագին։

Արա՛քս, ինչո՞ւ ձըկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած
Սըգավոր ես ինձ նըման։

Ինչո՞ւ արցունք ցայտում են
Քու սեգ, հըպարտ աչերից,
Ինչո՞ւ արագ փախչում ես
Այդ հարազատ ափերից։

Մի՛ պըղտորիլ հատակըդ,
Հանդարտ հոսե՛ խայտալով,
Մանկությունը քու կարճ է՝
Շուտ կհասնիս դեպի ծով։

Վարդի թըփեր թո՛ղ բուսնին
Քու հյուրընկալ ափի մոտ,
Սոխակները նոցա մեջ
Երգեն մինչև առավոտ։

Մըշտադալար ուռիներ
Սառ ծոցի մեջ քու ջըրին,
Ճկուն ոստըն ու տերև
Թող թաց անեն տապ օրին։

Ափերիդ մոտ երգելու
Հովիվք թո՛ղ գան համարձակ,
Գառն ու ուլը քու վըճիտ
Ջուրը մըտնին միշտ արձակ։

Մեջքը ուռցուց Արաքսը,
Փրփուր հանեց իր տակից,
Ամպի նըման գոռալով,
Էսպես խոսեց հատակից.

― Խիզա՜խ, անմի՛տ պատանի,
Նիրհըս ինչո՞ւ դարևոր
Վրդովում ես, նորոգում
Իմ ցավերը բյուրավոր։

Սիրելիի մահից հետ
Ե՞րբ ես տեսել, որ այրին
Ոտից գըլուխ պըճնվի
Իր զարդերով թանկագին։

Որի՞ համար զարդարվիմ,
Որի՞ աչքը հրապուրեմ,
Շատերն ինձ են ատելի,
Շատերին՝ ես օտար եմ․․․

Կար ժամանակ, որ ես էլ,
Շըքեղազարդ հարսի պես,
Հազար ու բյուր պըչրանքով
Փախչում էի ափերես։

Հատակըս պարզ ու վըճիտ,
Կոհակներըս ոլորուն,
Լուսաբերը մինչև այգ
Ջըրիս միջին էր լողում։

Ի՞նչըս մընաց էն օրից,
Ո՞ր ջըրամոտ գեղերըս,
Ո՞րը իմ շեն քաղաքից,
Ո՞ր բերկրալի տեղերըս։

Տուրքը ջըրի ամեն օր
Իր սուրբ ծոցեն Արարատ
Մայրախընամ ինձ սընունդ
Պարգևում է լիառատ։

Բայց ես այն սուրբ ջըրերով,
Սուրբ Ակոբի աղբյուրին,
Պիտի ցողեմ արտորա՞յք
Իմ ատելի օտարին․․․

Մինչ իմ որդիք,― ո՞վ գիտե―
Ծարավ, նոթի, անտերունչ
Օտար աշխարհ հածում են
Թույլ ոտքերով կիսաշունչ․․․

Հեռո՜ւ, հեռո՜ւ քըշեցին
Բընիկ ազգըն իմ Հայկյան,
Նորա տեղը ինձ տըվին
Ազգ անկըրոն, մոլեկան։

Դոցա՞ համար զարդարեմ
Իմ հյուրընկալ ափերը,
Եվ կամ՝ դոցա՞ հրապուրեմ
Ճըպռոտ, պըլշած աչերը։

Քանի որ իմ զավակունք
Այսպես կու մընան պանդուխտ՝
Ինձ միշտ սըգվոր կը տեսնեք,―
Այս է անխաբ իմ սուրբ ուխտ․․․

Էլ չի խոսեց Արաքսը,
Հորձանք տվեց ահագին,
Օղակ-օղակ օձի պես
Առաջ սողաց մոլեգին։

 
Մշեցոց նոր սերունդ



Երբոր մայրը երկունքով
Աշխարհ բերե երեխա,
Հայրը որդուն մի սըրած
Պիտի դաշույն տա ընծա։

Երբ երեխան մեծանա,
Խաղալիկներու փոխան՝
Հայրը ձեռքը պիտի տա
Մի մահաբեր հըրացան։

Երբոր տըղին վարժատուն
Գա ժամանակ երթալու,
Նախ՝ սուր խաղցնել, և ապա
Պիտ սովրեցնունք կարդալու։

Կարդալ-գըրել լավ բան է․․․
Բայց որ հասավ քննություն՝
Աշակերտին հարցուցե'ք —
Վոթել գիտե՞ նա արյուն։

Լոկ դուք այսպես հուսացեք
Փըրկել խղճուկ Հայաստան․․․
Ազատ, անկախ մարդ երբեք
Լինելու չէ՛ մուրացկան։


Հայերուս թուքը



Դուն խելոք, հաշվով վաճառական ես,
Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես. -
Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։

Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծավոր,
Անուն հաղթողի ունես փառավոր.
Բայց թե թըրեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան։

Ի վերուստ քանքար քեզի տված է,
Հեղինակ անունըդ աշխարհ փըռված է.
Բայց թե գըրչեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վըրան։

Հեռատես մըտքով դուն զարդարեցար,
Հըզոր իշխանի սիրելին դարձար.
Բայց թե մըտքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան։

Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր,
Շատ կըհորինես թանկագին բաներ.
Բայց թե ձեռքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան։

Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար,
Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար.
Բայց թե լեզվեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վըրան:

Մեծ ուսում առիր, եղար գիտնական,
Գովքովըդ լըցված է մարդոց բերան.
Թե ուսումեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան:

Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու հարգ,
Ու կըդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ,
Երբ օրորանեդ մինչև գերեզման
Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան։


Ուռը

Իրիկուան մէջ, գիւղին քով,
Կը մըրմընջէ գուռն ուռիին տակ շըքեղ։
Զայն կը լեցնէ աղբիւրն երգովը բիւրեղ,
Աստղը ՝ բիւրեղ արցունքով։
Խորհուրդին մէջ ըստուերին
Կընունքի ջինջ աւազան մ՚է կարծես ան՝
Ուր քաղցրօրէն կը մըկըրտուի լուսընկան՝
Տըղու մը պէս նորածին։
Յոգնաբեկ խումբն եզներուն
Հոն կը դիմէ արահետէն ճախճախուտ՝
Ուրկէ կ՚հոսի, ճապաղելով, ջուրն անփոյթ՝
Մարգերուն տակ՝ պըսպըղուն։
Կողեր կողի դէմ ահա՛,
Եվ գաւակներ գաւակներու կ՚ընդհարին.
Յանկարծ մոլուցք մ՚եղջիւրներու ահագին
Կը տատանի գուռին վրայ։
Միահաղոյն կ՚երկարեն
Վիզերն իրենց, և ռունգերնին յարդամած
Յըստակ ջուրին ադամանդին մէջ մըխած՝
Յաւերժօրէ՜ն կը խըմեն։
Կ՚ըմպեն ալիքն անապակ,
Լոյս ծիւրումը պարեխներուն սառնակերտ.
Ու չե՛ն խըրտչիր լուսընկայէն՝ որ մերթ մերթ
Կ՚լողայ իրենց բերնին տակ։
Կը վերցընեն երբեմն, յա՛գ,
Հըզօր գլուխնին, ու կը նային սարերո՜ւն…
Կը սորսորայ իրենց դունչէն՝ քարերուն՝
Ջուրը, երակ առ երակ։
Անդէորդն, հոն, մահակին
վըրայ կըռթնած՝ կը սուլէ երգն հեշտօրօր,
Մինչև վէտ վէտ ցամքի հեղուկը բոլոր,
Մընայ մամուռն՝ յատակին։
Կ՚երթան յետոյ, օրօրուն,
ոմին խաղաղ գաւիթին մէջ պառկելու.
Կը կարկաջէ գիւղամէջէն, զերթ առու,
Զանգակն իրենց վիզերուն։
Ու երբ դարձեալ գան առտուն
Պիտի գըտնեն հըսկումին տակ ուռիին
ուռը նորէ՜ն լեցուած երգովն աղբիւրին,
Եվ արցունքովն՝ աստղերուն։
Իրիկուան մէջ, գիւղին քով,
Կը մըրմընջէ գուռն ուռիին տակ շըքեղ։
Զայն կը լեցնէ աղբիւրն երգովը բիւրեղ,
Աստղը ՝ բիւրեղ արցունքով։
Խորհուրդին մէջ ըստուերին
Կընունքի ջինջ աւազան մ՚է կարծես ան՝
Ուր քաղցրօրէն կը մըկըրտուի լուսընկան՝
Տըղու մը պէս նորածին։
Յոգնաբեկ խումբն եզներուն
Հոն կը դիմէ արահետէն ճախճախուտ՝
Ուրկէ կ՚հոսի, ճապաղելով, ջուրն անփոյթ՝
Մարգերուն տակ՝ պըսպըղուն։
Կողեր կողի դէմ ահա՛,
Եվ գաւակներ գաւակներու կ՚ընդհարին.
Յանկարծ մոլուցք մ՚եղջիւրներու ահագին
Կը տատանի գուռին վրայ։
Միահաղոյն կ՚երկարեն
Վիզերն իրենց, և ռունգերնին յարդամած
Յըստակ ջուրին ադամանդին մէջ մըխած՝
Յաւերժօրէ՜ն կը խըմեն։
Կ՚ըմպեն ալիքն անապակ,
Լոյս ծիւրումը պարեխներուն սառնակերտ.
Ու չե՛ն խըրտչիր լուսընկայէն՝ որ մերթ մերթ
Կ՚լողայ իրենց բերնին տակ։
Կը վերցընեն երբեմն, յա՛գ,
Հըզօր գլուխնին, ու կը նային սարերո՜ւն…
Կը սորսորայ իրենց դունչէն՝ քարերուն՝
Ջուրը, երակ առ երակ։
Անդէորդն, հոն, մահակին
վըրայ կըռթնած՝ կը սուլէ երգն հեշտօրօր,
Մինչև վէտ վէտ ցամքի հեղուկը բոլոր,
Մընայ մամուռն՝ յատակին։
Կ՚երթան յետոյ, օրօրուն,
ոմին խաղաղ գաւիթին մէջ պառկելու.
Կը կարկաջէ գիւղամէջէն, զերթ առու,
Զանգակն իրենց վիզերուն։
Ու երբ դարձեալ գան առտուն
Պիտի գըտնեն հըսկումին տակ ուռիին
ուռը նորէ՜ն լեցուած երգովն աղբիւրին,
Եվ արցունքովն՝ աստղերուն։


Օրորոցի երգ

Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտեզ մերին,
Տաղերով քուն բե՛ր տըղիս աչերին.
Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի՛ գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ։

Ե՛կ, աբեղաձա՛գ, թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե՛ տըղիս, քընի է կարոտ.
Բայց նա լալիս է. դու, ձագուկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։

Թո՛ղ դու, տատրակի՛կ, քու ձագն ու բունը,
Վուվուով տըղիս բե՛ր անուշ քունը.
Բայց նա լալիս է, տատրակի՛կ, մի՜ գալ,
Իմ որդին չուզե սըգավոր դառնալ։

Կաչաղա՛կ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զըրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է, կաչաղա՛կ, մի՛ գալ.
Իմ որդին չուզե սովդաքար դառնալ։

Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե․․․
Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ
։

Ա Ղ Օ Ր Ի Ք


Է՜յ աղօրիք, դարձի՛ր, դարձի՛ր,
Նստած կանանչ խորը ձորին.
Աղաղակէ՛ երգըդ խորին
Դէպի լուսնակն արծաթածիր։
Դուն դողդոջուն տընակ մըն ես
Ալիւրոտած պատերով ՝ ուր
Կարծես կու լան հիազարհուր,
Ջըրանոյշներ հագած բեհեզ։
Միշտ կը հսկէ մէջըդ արթուն
Աղօրեպանը ճեփճերմակ.
Եւ ըստ պէտքի ՝ մեղմ կամ արագ,
կը լարէ սի՛րտըդ բաբախուն։
Է՜յ աղօրիք, բանտուած մրրիկ
Ծառերուն մէջ . աղա՛, աղա՛,
Փըրփուր խըմէ՛ , ալիւր տեղա՛.
Քարէ կուրծքէդ տեղա՛ բարիք։
Կեցո՛ւր գետակն ընթացքին մէջ
Իր ծըփանուտ բաշէն բռնած։
Ջրվէժն ահեղ երգի փոխած
Պոռթկայ վիհէն վար գահավէժ։
Սայլե՜ր, սայլե՜ր անծայրածիր
Ջաղացքներուն ճերմակ ճամբէն
Աղօնն իրենց քեզ կը բերեն…
Է՜յ աղօրիք, դարձի՛ր, դարձի՛ր։
Ցորեններ թող ալիւր ըլլան
Պորտին մէջ ժիր երկաններուն ՝
Որոնք բռնուած տենդով մ ՚անհուն
Կը մըռըլտան ու հիռ կու գան։
Ցորեններ թող ըլլան փոշի
Զիրար գրկող քարերուն տակ.
Զիրար կրծող ժայռերուն տակ
Ցորեններ թող ըլլան նաշիհ։
Մինչեւ լեցուին շարան շարան
Պարկերն, ու վե՛ր կանգնին նորէն.
Եւ սայլերն ալ ճռուողելէն
Ոսկին թողած ՝ լոյսով դառնան
։

Էգուց



Ինձ մի՛ տանջիլ, մի՛ չարչարիլ, սիրական,
Լոկ խոստումնքըդ իմ սըրտին չեն բավական,
Բոց աչերըդ ու շուրթերըդ վարդանման
Երջանկություն խոստանում են հավիտյան։

Քեզ տեսնելիս, ա՜խ, մոլորվում է միտըս,
Ուժգին–ուժգին թափ է տալիս վառ սիրտըս,
Մեկ ջերմաջերմ, մեկ սառ վազում է սիրտըս.
Զորությունս հատավ ինձնից, սիրական։

«Էգուց, էգուց»,—լսում եմ քու բերանից,
Հույսըս հատավ, հատավ էնքան խաբվելից,
Քունըս փախավ, փախավ իսպառ ինձանից.
Դև՞ ես դու չար, թե՞ հրեշտակ ես աննըման։

Էլ մի՛ խաբիլ ու մի՛ խաբվիլ, անձկալիս,
Էգուցները միշտ նըման չեն ետ գալիս.
Վա՜յ թե էգուց աղի արտասուք թափելիս՝
Դու ինձ ճամփես դեպի մըթին գերեզման։



Аудиоплеер

Календарь

«  Декабрь 2019  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Друзья сайта

Поиск

Copyright MyCorp © 2019 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика