Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Тут Вы можете кидать слова к различным армянским песням. А т - Страница 2 - Добро пожаловать на Армянский форум
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 2 из 3
  • «
  • 1
  • 2
  • 3
  • »
Добро пожаловать на Армянский форум » Армянские Песни » Тут Вы можете кидать слова к различным армянским песням. А так же ,если кому-то » Тут Вы можете кидать слова к различным армянским песням. А т
Тут Вы можете кидать слова к различным армянским песням. А т
АспетДата: Среда, 20.05.2009, 01:17 | Сообщение # 16
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
ՉԵՄ ԿԱՐՈՂ ԹԱՔՑՆԵԼ
ԱՆԴՐԵ

1.Դու իմ օդն ես,եթե չլինես կխեղդվեմ
Սիրո ծովն ես լուսե ուր կնետվեմ
Իմ զգացմունքը գաղտնի ես պահել չեմ կարող
Սիրտը իմ կպատմի ամեն զարկով

Չեմ կարող թաքցնել այլևս ես
Մոլորված խենթի պես սիրում եմ քեզ
Չեմ կարող թաքցնել որ ամեն մի վայրկյան
Քեզ տեսնել եմ ուզում, ցանկալի ես այնքան

2. Քո սիրուն հասնելու ցանկությամբ եմ հիվանդ
Խառնվել են իմ մեջ և սեր և խանդ
Ինձ տանջում է մի հարց`պատասխան ես տալու
Երբ ես ինձ փոխադարձ դու սիրելու

Չեմ կարող թաքցնել այլևս ես
Մոլորված խենթի պես սիրում եմ քեզ
Չեմ կարող թաքցնել որ ամեն մի վայրկյան
Քեզ տեսնել եմ ուզում, ցանկալի ես այնքան

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:17 | Сообщение # 17
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Որքան ցանկացա


A Dm E7
1. Որքան ցանկացա ես մի վարդ պոկել,
Dm Am E7 Am
Որ իր թփի տակ փշեր չունենար,
Am Dm E7
Որքան ցանկացա ես մեկին սիրել,
Dm Am E7 Am
Որ, բացի ինձնից, սիրած չունենար:
Dm G7 C
Կրկ. Վարդն առանց փշի ինձ չհանդիպեց,
Am Dm E Am
Որին մոտեցա, ձեռքերս ծակեց:
Dm G7 C
Մեկին սիրեցի, նա ինձ մոռացավ
Am Dm E Am
Ու ինձնից հետո ուրիշին գտավ:

2. Գարունը եկավ ու նորից անցավ,
Եվ այդպես երկար տարիներ անցան,
Սակավ առ սակավ մեր սերը հանգավ,
Իրար մոռացանք, նա` ինձ, ես` նրան...

Կրկ.

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:18 | Сообщение # 18
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
ՇՈՐՈՐԱ
Շերամ

1. Բաղեն թռած բլբուլ եմ,
Պարտեզեն պոկած սմբուլ եմ,
Ով որ սիրտս հասկանա,
Ես նրան ղուրբան ու ղուլ եմ։

Շորորա՛,
Շորորա, թառլա՛ն, շորորա,
Շահմար հյուսդ էրերա։
Շորորա, ջեյրա՛ն, շորորա, էրված սրտիս հով էրա։
Գիշերն անցավ՝ քուն չունիմ,
Շորորա, թառլա՛ն, շորորա,
Սավդաքար եմ՝ տուն չունիմ,
Ղանառներդ բաց, հով էրա։

2. Աղբյուր եմ սարի սրտին,
Չարա չկա սրտիս դարդին,
Ամեն անցորդ կխմե.
Բլբուլն է ծարավ ալ վարդին։

Շորորա՛...

Զեփյուռ եմ, սարեն կուգամ,
էրված սրտերում հով կուտամ,
Ալ վարդին, ալվան վարդին
Իմ շաղերս սիրով կուտամ։

Շորորա՛...

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:19 | Сообщение # 19
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Մեր սիրո աշունը

Խոսք` և երաժ. Ռ.Հախվերդյան

Am A7 Dm F
1. Դու կարծում ես այդ անձրեվն է արտասվում պատուհանից,
E Am
Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ, հատիկ,
Am A7 Dm
Գլորվում են ու հոսում են ապակուց, թափվում են ցած,
F E7
Այդ խոսքերը որ լսում ես իմ երգի մեջ ուշացած:
Am A7 Dm F
Ում էր պետք խոստովանանքդ, ափսոսանքդ ուշացած
E Am
Սերը քո մի հանելուկ էր, ու գաղտնիք էր չբացված,
Am A7 Dm
Դա գուցե աշնան կատակն էր, տերևներն էին դեղնած,
F E7
Ծառուղում նոր արտասվում էր մի աղջիկ մենակ կանգնած:
C Dm G7 C C7
Կրկ. Մեր սիրո աշունն է, էլ երբեք չի կրկնվի,
C7 F A7 Dm
և անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
G7 C
Ու պատուհանից լուռ կարտասվի,
E7 Am
Ու պատուհանից լուռ կարտասվի:

2. Ես հիմա նոր հասկանում եմ. անցածը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է գործած իմ մեղքերի:
Այն աղջիկը ու աշունը բախտն էր իմ որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն է, որ երբեք ինձ չեն ների:

Ես գիտեմ, երջանկությունը մեկ անգամ է այցելում,
Իսկ հետո երբ հեռանում է այցետոմսն է իր թողնում,
Ու հետո ամբողջ կյանքում մեր մենք նրան ենք որոնում,
Այն հասցեն, որ նա թողնում է կյանքում ոչ ոք չի գտնում:

Կրկ.

Ruben Hakhverdyan

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:20 | Сообщение # 20
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
ՅԱՐԸ ՄԱՐԴՈԻ ՅԱՐԱ ԿՈԻՏԱ

Հավասի

Յարը մարդու յարա կուտա, շատ ուշ հասկացա,
Ժայռից պոկված սիրտը նրա՝ քնքուշ հասկացա,

Յարը մարդու յարա կուտա, շատ ուշ հասկացա,
Ժայռից պոկված սիրտը նրա՝ քնքուշ հասկացա,

Երանի յադ ունենայի,
Յադերից շատ ունենայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի։

Հազար տեսակ տանջանք կուտա վարդը բլբուլին,
Ով յար ունի՝ նա՛ կիմանա դարդը բլբուլին,

Հազար տեսակ տանջանք կուտա վարդը բլբուլին,
Ով յար ունի՝ նա՛ կիմանա դարդը բլբուլին,

Ես Հավասն եմ, սոխակի պես վշտերս եմ լալիս,
Սիրո հուրը իմ սրտակեզ՝ հանգիստ չի՛ տալիս։

Երանի յադ ունենայի,
Յադերից շատ ունենայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի։

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:25 | Сообщение # 21
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Ն ր ա ն ք ը ն կ ա ն

Երաժշտ. Գ. Գարվարենց

1. Նրանք ընկան, տառապյալ ու անզոր
Որբացած, անտունի, տարագիր պանդուխտներ
Ավաղ, ընկան, անարգված ու վիրավոր
Անշիրիմ արյունով, խոշտանգված էակներ:
Նրանք ընկան, մոռացված ամենքից,
Թշվառներ, լքված, անկարեկից ու անօգ
Ավաղ, ընկան, մոռացված աշխարհից,
Ու մահվամբ շղթայված, մեռնում են անողոք:
Երբ գարուն էր սիրավառ, զարդանքի վարդաբույր,
Մինչ հայրենի հողից հեռացված դառնագին:
Մարդկության հեգվացված էակներ ամենուր
Անշիրիմ ու խոշտանգված, ատելի ամենքին
Նրանք ընկան, անզոօր, անվերադարձ,
Եվ չկար մարդկություն, չկար խիղճ ու աստված,
Ամտարբեր ու անզգա, մնացին թշվառ,
Մորմոքներ կրծքիս ներս, լուռ մարեցին:

2. Նռանք ընկան, տենչերով անավարտ,
Երգերով, վերքերով, երբ գարուն էր բուրավետ:
Երբ նրանք ունեին սիրո երգ ու հավատ
Բայց, ավաղ, թաղվեցին, լուռ ու մունջ առհավետ
Նրանք ընկան, որբացած, վիրավոր,
Մի անմեղ ժողովուրդ, երբ ուներ հող հայրենի,
Մինչ մորմոքում է դեռ սիրտս հեգ, մենավոր,
Նրանց բյուր ցավերից, նրբանցին հայ գերին:
Սակայն մենք ինչպես Փյունիկ հառնեցինք
Հավատով սրբազան, տենչերով սիրասուն
Երբ Հայկի և Արայի, ազգն ենք հայանուն
Եվ ունենք հայրենիք, Արարատ և Սփյուռք,
Նրանք ընկան, բայց ոչ լուռ, մոռացված
Ապրում են հավերժում, սուրբ հավատով լեցուն
Եվ իմ այս հայկական խոսքերով մեր Մաշտոցյան
Երգում եմ ես սիրավառ, իմ անգին հայրենիք:

Harout Pamboukjyan

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:25 | Сообщение # 22
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
ՄԻԱՅՆ ՔԵԶ ՀԱՄԱՐ
Խոսք՝ Լ. Դուրյանի Երաժշտ. Խ. Ավեսփսյանի

Ինչ լավ աչեր ունես դու,
Աչերդ ծով են անհուն
Խառնվել են քո նազերրն
Հազար երազ ու գարուն։

Հիմա ջահել սրտրս մեջ,
Գարուններ կան անհամար,
Ախ, քեզ համար, յար քեզ համար,
Միայն քեզ համար։

Ուր էլ գնաս, կգամ ես,
Կգամ գարնան հովր պես,
Լույս կդառնամ քո ճամփեքին,
Ես չեմ կորցնի երբեք քեզ։

Եթե ուզես կդառնամ
Կանչող աստղեր քեզ համար,
Ախ, քեզ համար, յար քեզ համար,
Միայն քեզ համար։

Ինչ էլ ուզես կդառնամ
Այս աշխարհում քեզ համար,
Ախ, քեզ համար, յար քեզ համար,
Մրայն քեզ համար։

Եթե ուզես կդառնամ...

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:26 | Сообщение # 23
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Հեռանում եմ
ՍԻՐՈՒՇՈ

1.Թող լռի այս մեղեդին,
Չլսես դու ձայնը իմ,
Չտեսնես աչքերս թաց:
Խավարի թող լույսը իմ,
Որ փախչեմ քո հայացքից
Եվ քախծեմ մենակ սիրուս մասին:

Տո՜ւր թևեր, որ դեպի երկինք ճախրեմ,
Տո՜ւր երազներ, որ այնտեղ ես քեզ տեսնեմ:
Մեկ համբյուր տուր, որ ես հավերժ ապրեմ,
Տո՜ւր ինձ ուժ, որ քեզ այսօր ասեմ -
Հեռանում եմ ես, հեռանում եմ ես:

2.Ես փակում եմ այն ուղղին,
Որ կոտրել է սիրտը իմ,
Բերելով քեզ մոտ, դարձրել գերի:
Ցավում եմ սիրելիս, որ էլ ետ չենք բերի,
Մեր սիրո արևը չի այրի:

Տո՜ւր թևեր, որ դեպի երկինք ճախրեմ,
Տո՜ւր երազներ, որ այնտեղ ես քեզ տեսնեմ:
Մեկ համբյուր տուր, որ ես հավերժ ապրեմ,
Տո՜ւր ինձ ուժ, որ քեզ այսօր ասեմ -
Հեռանում եմ ես, հեռանում եմ ես:

3.Տո՜ւր թևեր, որ դեպի երկինք ճախրեմ,
Տո՜ւր երազներ, որ այնտեղ ես քեզ տեսնեմ:
Մեկ համբյուր տուր, որ ես հավերժ ապրեմ,
Տո՜ւր ինձ ուժ, որ քեզ այսօր ասեմ…

Տո՜ւր թևեր, որ դեպի երկինք ճախրեմ,
Տո՜ւր երազներ, որ քեզ տեսնեմ:
Մեկ համբյուր տուր, որ ես հավերժ ապրեմ,
Տո՜ւր ինձ ուժ, որ քեզ այսօր ասեմ…

Հեռանում եմ ես, հեռանում եմ ես, ես, հեռանում եմ ես…..

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:27 | Сообщение # 24
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Կյանքի խաչվող ուղիներում
ՀԱՅԿՈ

1.Կյանքի խաչվող ուղիներում
Կհանդիպենք մեկ օր իրար:
Ես հայր դարձած, իսկ դու՝ մայրիկ,
Իրար համար անդարձ կորած:

Կյանքի խաչվող ուղիներում
Կհանդիպենք մեկ օր իրար:
Ես հայր դարձած, իսկ դու՝ մայրիկ,
Իրար համար անդարձ կորած:

Եվ արցունքի երկու կաթիլ
Կգլորվեն այտերն ի վար,
Մեկը՝ կորցրած երջանկության,
Մյուսը՝ մեր սիրո համար:

Եվ արցունքի երկու կաթիլ
Կգլորվեն այտերն ի վար,
Մեկը՝ կորցրած երջանկության,
Մյուսը՝ մեր սիրո համար:

2.Եվ արցունքի երկու կաթիլ
Կգլորվեն այտերն ի վար,
Մեկը՝ կորցրած երջանկության,
Մյուսը՝ մեր սիրո համար:

Եվ արցունքի երկու կաթիլ
Կգլորվեն այտերն ի վար,
Մեկը՝ կորցրած երջանկության,
Մյուսը՝ մեր սիրո համար:

Եվ արցունքի երկու կաթիլ
Կգլորվեն այտերն ի վար,
Մեկը՝ կորցրած երջանկության,
Մյուսը՝ մեր սիրո համար:

Եվ արցունքի երկու կաթիլ
Կգլորվեն այտերն ի վար,
Մեկը՝ կորցրած երջանկության,
Մյուսը՝ մեր սիրո համար:

Սիրո համար, սիրո համար,
Սիրո համար, սիրո համար,
Սիրո համար:

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:28 | Сообщение # 25
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Ծնունդտ շնորհավոր

1. Թաքցնում են աչքերը քո
Տխրությունը տարվա,
Գեղեցիկ է ժպիտը քո ու անկեղծ,
Սեղանի շուրջ նստած են հարազատ դեմքեր,
Միաձայն գովերգում են քեզ.

Շփոթված ես. դե ինչ արած
Համբերել է պետք,
Շռայլում է զգացմունքը քո մեջ կուտակված,
Դու գիտես ցանկությունը ցանկություն կմնա,
Եթե սիրտդ բարի է՝ կիրականանա:

Ծնունդտ շնորհավոր,
Ծնունդտ շնորհավոր,
Ծնունդտ շնորհավոր թող լինի այսօր:

2. Համոզված ես որ քո կամքով
Ճանապարհ է ընտրած,
Անկորուստ չի եղել ու չի եղել և հարթ,
Քեզ մի միտք է անվերջ լռությամբ ուղեկցում,
Որ մարդիկ հարազատ չլքեն քեզ կյանքում:

Ծնունդտ շնորհավոր,
Ծնունդտ շնորհավոր,
Ծնունդտ շնորհավոր թող լինի այսօր:

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:30 | Сообщение # 26
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Ծաղիկներ, ծաղիկներ
1.Ծըփում է Սեվանը,
Կանչում էՍեվանը,
Ծովալիքների մեջ

Ժպտում է Սեվանը:
Կրկ.
Ծաղիկներ, ծաղիկներ,
Անթառամ ծաղիկներ,
Դուք սիրո, կարոտի
Անմոռաց ծաղիկներ:

2.Մեր սերը երազ էր,
Արթնացա էլ չկար,
Ես շատ արտասվեցի,
Բայց ավախ ճար չկար:
Կրկ.

3. Ես լուռ փնտրում եմ քեզ,
Փնտրում, տենչում եմ քեզ,
Ներիր ինձ, սիրելիս,
Որ դեռ սիրում եմ քեզ:
Կրկ.

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:32 | Сообщение # 27
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Թամամ աշխարհ պըտուտ էկա
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

Թամամ աշխարհ պըտուտ էկա, չը թողի Հաբաշ, նազանի.
Չը տեսա քու դիդարի պես` դուն դիփունեն բաշ, նազանի.
Թե խամ հաքնիս, թե զար հաքնիս, կու շինիս ղումաշ, նազանի.
Էնդու համա քու տեսնողըն ասում է վա~շ, վա~շ, նազանի:

Դուն պատվական ջավահիր իս, է'րնեկ քու առնողին ըլի.
Ով կու գըթնե, ախ չի քաշի, վա'յ քու կորցընողին ըլի.
Ափսուս վուր շուտով միռիլ է, լուսըն քու ծընողին ըլի.
Ապրիլ էր, մեկ էլ էր բերի քիզի պես նաղաշ, նազանի:

Դուն էն գըլխեն ջուհարդար իս, վըրետ զարնըշան է քաշած.
Դաստամազիտ թիլի մեչըն մե շադա մարջան է քաշած.
Աչկիրըտ օսկե փիալա` չարխեմեն փընջան է քաշած.
Թերթերուկըտ` նիտ ու նաշտար, սուր ղալամթըրաշ, նազանի:

Էրեսըտ` փարսեվար ասիմ, նըման է շամս ու ղամարին.
Բարակ միչկիտ թիրման շալըն նըման է օսկե քամարին.
Ղալամըն ձիռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղըշքարին.
Յիփ նըստում իս` թութի ղուշ իս, յիփ կանգնում իս` ռաշ, նազանի:

Յիս է՛ն Սայաթ Նովայ սին չիմ, վուր ավզի վըրա հիմնանամ.
Աջաբ, միզիդ ի՞նչ իս կամում` սրտետ մե խաբար իմանամ.
Դուն կըրակ, հաքածըտ կըրակ, վո՞ւր մե կըրակին դիմանամ.
Հնդու ղալամքարու վըրեն ծածկիլ իս մարմաշ, նազանի:

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:33 | Сообщение # 28
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Իմ Երևան
Հարութ Փամբուկչյան

1.Երբ բացվում է առաոտը,
Իմ լույս քաղաքի վրա,
Եվ զարթնում է Երևանը,
Խորը քնից գիշերվա,

Երբ բացվում է առաոտը,
Իմ լույս քաղաքի վրա,
Եվ զարթնում է Երևանը,
Խորը քնից գիշերվա:

Քեզ բարի լույս, օրդ բարի,
Իմ Երևան, սիրտն ես հայի...

Քեզ բարի լույս, օրդ բարի,
Իմ Երևան, սիրտն ես հայի...

2.Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գիշերով,
Քեղեցիկ է իմ քաղաքը, հազարագույն լույսերով,
Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գիշերով,
Շատ սիրուն է իմ քաղաքը, հազարագույն լույսերով:

Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գիշերով,
Քեղեցիկ է իմ քաղաքը, հազարագույն լույսերով,
Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գիշերով,
Շատ սիրուն է իմ քաղաքը, հազարագույն լույսերով:

Քեզ բարի լույս, օրդ բարի,
Իմ Երևան, սիրտն ես հայի...

Քեզ բարի լույս, օրդ բարի,
Իմ Երևան, սիրտն ես հայի...

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:35 | Сообщение # 29
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Այլ աչեր

1. Ինձ մի տանջիր հենց այնպես,
Հայացքով քո հմայիչ,
Խորությամբ քո աչերի,
Ինձ մի տանջիր, մի գերիր:

Այլ աչեր կան իմ սրտում,
Գիշերների նման սև,
Գիշերների նման մութ,
Այլ աչեր կան իմ սրտում:

2. Ջինջ լազուրում աչերիդ,
Մի տենչա ինձ փայփայել,
Մի փորձիր քո դեղերով,
Ինձ կաշկանդել, ինձ գերել:

Այլ աչեր կան իմ սրտում,
Գիշերների նման սև,
Գիշերների նման մութ,
Այլ աչեր կան իմ սրտում:

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:37 | Сообщение # 30
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
ԴՈՒ ՆՈՐԻՑ ԵԿԵԼ ԵՍ

Դու նորից եկել ես, ի՞նչ անեմ,
Ես այնպես սիրել եմ քո հոգին,
Գերել ես հայացքովդ քո անեզր
ՈՒ կապել քո սիրո հմայքին:

Քեզ երկար, շատ երկար եմ սիրել,
ՈՒ թաքուն արտասվել քեզ համար,
Դու նորից եկել ես, - քեզ սիրե՞մ,
Քեզ սիրե՞մ, քեզ սիրե՞մ, ի՞նչ անեմ,
Աչքերս դեռ թաց են մինչ հիմա:

Չգիտես ի՞նչ անես, ո՞ւմ սիրես,
Դու խենթ ես, խենթ աղջիկ մի լուսե,
Ես էլ քեզ խենթի պես եմ սիրել,
Բայց քեզնից երբեք սեր չեմ տեսել:

Դու խենթ ես, խենթ աղջիկ, բայց հիմա
Դու նորից եկել ես, ի՞նչ անեմ,
Ես էլ խենթ եմ դառել ակամա,
Քեզ նորից սիրել եմ, ի՞նչ անեմ,
Աչքերս դեռ թաց են մինչ հիմա:

Քեզ սիրե՞մ, քեզ սիրե՞մ, ի՞նչ անեմ,
Աչքերս դեռ թաց են մինչ հիմա:

 
Добро пожаловать на Армянский форум » Армянские Песни » Тут Вы можете кидать слова к различным армянским песням. А так же ,если кому-то » Тут Вы можете кидать слова к различным армянским песням. А т
  • Страница 2 из 3
  • «
  • 1
  • 2
  • 3
  • »
Поиск:

Copyright MyCorp © 2024 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика