ՊԵՐՃ ՄԿՐՏՉՅԱՆ Պերճ Վոլոդյայի Մկրտչյանը ծնվել է 1968թ.սեպտեմբերի 29-ին, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում: Ծնվել է համեստ, զուսպ, աշխատասեր ծնողների` Վոլոդյա և Սերանուշ Մկրտչյանների ընտանիքում. ծնողներ, որոնք գիտեին այդ հարգանքն ու պատիվն էր, որ նրանցից ընդմիշտ հեռացող Պերճը կրեց իր մեջ մինչև երկրային կյանքի իր վերջին վայրկյանները: 1975-76 ուստարում ընդունվել է ծննդավայրի միջն.դպրոցը: 1983թ. ավարտել է նույն դպրոցը, ստանալով 8-ամյա կրթություն: 1983թ. ընդունվել է Արմավիրի №1 ուսումնարանը: Նպատակ է ունեցել միջնակարգ կրթությունը շարունակել ուսումնարանում: 1984թ. ավարտել է ուսումնարանը ստանալով միջնկարգ կրթություն և միաժամանակ մեխանիզատորի որակավորում: 1985-88թթ.. ծառայել է Խորհրդային բանակում որպես շարքային: 1988թ. աշխատել և մասնակցել է Գումրիի աղետի գոտու վերականգնման աշխատանքներին որպես վարորդ: Աշխատանքում սփռել է սեր, հավատ, հավատարմություն և պատիվ: 1991թ. դառնում է Ղարաբաղյան շարժման ազատամարտիկ: Անտարբեր չի եղել հայրենիքի հասարակական և քաղաքական կյանքի նկատմամբ` նույնը հորդորելով կռվում պայքարող իր ազատամարտիկ ընկերներին: Ապրեց անբիծ, անկաշառ, հպարտ, բյուրեղյա մաքրությամբ, մնալով անմնացորդ նվիրյալ ազգին, հայրենիքին ու ժողովրդին: 1992թ. մեկնեց Քյալբաջար թշնամու դեմ կռվելու, հայրենի հողը ազատագրելու համար: Քյալբաջարի անկումից հետո, մարտերում ցուցաբերած արիության համար նրան շնորհվեց ավագ լեյտենանտի կոչում: Հերոսական մարտեր շարունակել է Օմարի լեռնանցքի ու Մռավ սարի բարձրունքները պաշտպանելու համար: 1993թ. ապրիլի 17-ին ծանր վիրավորվում է թշնամու գնդակից Օմարի բարձրունքը գրավելու ժամանակ: Կռվի դաշտից անմիջապես տեղափոխում են Երևանի կենտրոնական հիվանդանոց: Չորս ամիս բուժելուց հետո բժիշկներին չի հաջողվում փրկել նրա կյանքը: 1993թ. օգոստոսի 14-ին Պերճը հիվանդանոցում մահանում է: Իր 25-ամյա կյանքը նվիրեց հայրենիքին, հայրենի հողին և կռվում զոհված ազատամարտիկ ընկերներին: Պերճը շտապեց ապրել իր կյանքի ամեն մի օրը, շատ անելիք ուներ, անսպառ ու հորդահոս մտքեր: 1997թ. հետ մահու շնորհվել է "Մարշալ Բաղրամյան" շքանշանով; Արցախյան ազատամարտին մասնակցելու համար: