Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Каталог статей
Главная » Статьи » Карчахбюр

Հանուն Սեւանա լճի՝ տներ էլ կմնան ջրի տակ


Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ափամերձ տարածքներում գործող ոչ միայն զվարճանքի օբյեկտներ ու հանգստյան տներ են մնացել ու մնալու ջրի տակ, այլեւ՝ Սեւանի ավազանի 3 գյուղերի՝ Արծվանիստի, Ծովակնի ու Կարճաղբյուրի տասնյակ տներ: Այսօր այս մասին «Հենարան» ակումբում ասաց ՀՀ նախագահին առընթեր «Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի» նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

 

Նա ասուլիս էր հրավիրել՝ հանձնաժողովի 2011 թ-ի գործունեությունն ամփոփելու: Այն դիտարկմանը, թե արդեն Կարճաղբյուր գյուղի որոշ բնակելի տներ գրեթե ջրի մեջ են եւ մարդիկ չեն կարողանում մշակել իրենց տնամերձ հողամասերը, պարոն Մովսիսյանը պատասխանեց. «Կարճաղբյուրում 26 ընտանիք են, որոնց անշարժ գույքի թվաքանակը100-ից անցնում է, ամենացածր տունը գտնվում է 1902 մետր նիշի վրա: Նման՝ 5 տուն կա: Ինչվերաբերում է ջրի մեջ լինելուն, ապա ասեմ, որ դա ոչ թե Սեւանի այն ջուրն է տներ լցվել, այլ՝ ոռոգմանջուրը, ինչն անսիստեմ օգտագործելու հետեւանք է, առուները չեն մաքրվում, ջուրը վերեւի կետերիցներծծվում է մարդկանց հողամասեր, տներ: Չնայած դրան, ես առաջարկել եմ կառավարությանը , որառաջին հերթին լուծեն այս գյուղի 5 շենք- շինությունների խնդիրը, որոնք 5-6 տարում կարող են ջրի մեջհայտնվել, մնացածը գրաֆիկով կլուծվի, քանի որ ամենաբարձր տները գտնվում են 1904 մետր 80 սմմակարդակի վրա»:

Aravot.am-ի հարցին էլ, թե լճի մակարդակի բարձրացման հետեւանքով քանի՞ գույք եւ որքա՞ն գումար է նախատեսվել հանուն պետական շահի համար տուժած տնտեսվարողների շենք- շինությունները տեղափոխելու եւ նրանց կրած վնասները փոխհատուցելու համար, պարոն Մովսիսյանը պատասխանեց.

Տեղափոխված շինությունների թվում են պոմպակայաններ, էլեկտրական ենթակայաններ եւ գազատար խողովակներ: Անդրադառնալով Սեւանի ավազան Արարատի ոսկու գործարանը տեղափոխելու խնդրին, պարոն Մովսիսյանը վստահեցրեց, որ այդ հարցն օրակարգից հանվել է:

Առաջիկայում հանձնաժողովն աշխատանքներ է տանելու լճի մակարդակը եւս 6 մետրով բարձրացնելու: Ըստ նրա, այս ընթացքում որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել Արփա-Սեւան թունելում, որի մոտ 3, 5 կիլոմետրը գտնվում է վթարային վիճակում: Հանձնաժողովը եկող տարի որոշել է փոխել լճի մաքրման մարտավարությունը. Վլադիմիր Մովսիսյանը գտնում է, որ պետք է ոչ թե ափերը ջրածածկ անել՝ նոր մաքրման աշխատանքներ կատարել, այլ՝ այդ տարածքները բուսականությունից մաքրել եւ նոր միայն թողնել ջրի տակ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱ

Категория: Карчахбюр | Добавил: ГАМЛЕТ (12.02.2012)
Просмотров: 556 | Теги: Озеро Севан, Карчахпюр | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Разделы

Все про Армению [2]
Геноцид армян [38]
геноцида армян
Карчахбюр [5]
Все про Карчахбюра
Карчахбюр [4]
Дети Карчахбюра
Армянская Апостольская Церкви\Հայ Առաքելական Եկեղեցի [3]
Армянская Апостольская Церкви\Հայ Առաքելական Եկեղեցի
Клинкер [1]
Продажа немецкого клинкера в Москве и МО.

Аудиоплеер

Друзья сайта

Поиск

Copyright MyCorp © 2024 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика