1921 թվական 15-ը մարտի Բեռլին: Շառլոտենբուրգում ` Հարդենբերգ փողոցում,
Սողոմոն
Թեհլիրյանը
գնդակահարեց
1915-ի
հայոց
ցեղասպանության
գլխավոր
կազմակերպիչներից
մեկին
` Թալեաթ
Փաշային:
Երկուսուկես
ամիս
անց
դատարանում
գերմանացի
փաստաբան
դոկտոր
Դիմայերը
իր
պաշտպանական
ճառում
ասելու
էլ.
-Սողոմոն Թելերիանը ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները:
Նա, կարելի է ասել, կտաներ իր առջև դրոշակը խոշտանգվածների, դրոշակը իր լլկված ընտանիքի:
Մեհմեդ Թալեաթ փաշան ` Իթիաթ կուսակցության պարագլուխներից մեկը, երիտթուրքական
հեղափուխությունից
հետո
ներքին
գործերի
մինիստր,
կուսակցության
կենտկոմի
նախագահ, 1916 թվականից Մեծ Վեզիր: Թալեաթը արևմտահայերի տեղահանության և Թուրքիայի
հայ
բնակչության
բնաջնջման
գլխավոր
կազմակերպիչն
էր:
Առաջին
աշխարհամարտում
Թուրքիայի
պարտությունից
հետո
փախել
է
Գերմանիա,
Պոլսի
ռազմական
տրիբունայի
կողմից
հեռակա
հեռակա
դատապարտվել
է
Մահվան:
Սողոմոն Թեհլիրյանի Երզնկայի մերձակա Բագարիչ գյուղից էր: 1914 թվկանաին տասնութամյա երիտասարդը մեկնել է Թիֆլիս և կամավորական գունդ մտել: Զորավար Անդրանիկի գնդում ` Սեպուհի վաշտի կազմում, 1914-1915 թթ. մասնակցել
է
Արևմտյան
Հայաստանում
մղված
կռիվներին,
հասել
մինչև
Վան,տեսել
հայության
սպանդի
տեսարանները:
1916թ.-ին վերադառնում է ծննդավայր ` Բագարիճ, և իմանում զարհուրելի եղելությունը:
Մորը, եղբորը, քույրերին, շատ ազգականներին, Երզնկայի 20.000 և Բագարիճի
բոլոր
հայերին
թուրքերը
թալանել
և
գազանաբար
սպանել
էին:
Թեհլիրյանի
գերդաստանի
85 անդամներից
փրկվել
էր
միայն
Սողոմոնի
մեզ
եղբոբ
` Միսակի
տասներկուամյա
աղջիկը,
նրան
գտել
էին
քրդերի
մոտ:
Նահատակված հարազատների հատկապես մոր պատկերն է Սողոմոնը տեսել քուն թե արթունի, վրեժի կոչող մայրը, Բեյրութի Ամերիկյան բժշկական համալսարանի ուսանող եղբայրը, գեղեցկուհի քույրերը, ընտանիքի մյուս անդամները...
-1915թ. մարտի 15 բեռլինյան Հարդենբերգ Շտրասեյի այս հատվածը, հիշում է Սողոմոն Թեհլիրյանը,
-Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով ձեռնափայտը անփույտ ճոճելով: Մի կարճ տարածություն մնացած զարմանալի
անդորրություն
համակեց
էությունս:
Հավասարվելու
վրա
Թալեաթը
շեշտակի
նայեց
ինձ,
աչքերի
մեջ
առկայծեց
մահվան
սարսուռը...
վերջին
քայլը
բեկվեց,
մի
քիչ
թեքվեց,
որ
խուսափի,
բայց
զենքս
դուրս
քաշելս
ու
գլխին
պարպելս
մեկ
եղավ:
Սողոմոն Թեհլիրյանը ձերբակալվում է: Հետաքրքիր
է,
որ
բանտում
նրան
առաջինն
այցելում
է
մի
անծանոթ
հայ
վարդապետ,
որ
տեսնելով
Սողոմոնին
պարզապես
գոչում
է`
-Տեր մեր Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ գազանը սպանեցիր և բոլորիս վրեժը լուծեցիր:
Հայությունն ամեն օր ցնծության մեջ էր, բոլոր թերթերը ընդարձակ նյութեր էին հրապարակում դեպքի մասին: Իսկ Բեռլինում պատրաստվում էին մեծ շուքով կատարել Թալեաթի թաղումը: Պոլիսը մերժել էր Թալեաթի դին: Բազմամարդ էր թաղումը, բազմաթիվ ծաղկեպսակներ կային ` այդ թվում
Գերմանիայի
արտգործնախարարության
անունից:
Կառավարությունը
իր
ցավակցությունը
հայտնեց...
79 օր տևած նախնական հարցաքննությունից հետո 1921 թվականի հունիսի 2-ին սկսվեց Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը, որ տևեց երկու
օր:
Ոչ
միայն
աշխարհասփյուռ
հայության,
այլև
Եվրոպայի
ուշադրությունն
էր
գամված
Բեռլինին:
Մամուլ
պարբերաբար
անդրադառնում
էր
հայ
վրիճառուի
դատավարությանը,
տալիս
գնահատակններ,
ներկայացնում
Իթթիհաթի
կազմակերպած
ոճրագործությունները
1915-1916 թթ.:
|