Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Главная » 2012 » Апрель » 8 » ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԵՎ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԵՎ
00:11

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԵՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ 7 Ապրիլի, 2012  

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒ
Ն Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ 
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԵՎ
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Ավետման տոնն է, սիրելիներ, որը հավատավոր մեր ժողովրդի կյանքում հռչակված է որպես Մայրության ու գեղեցկության օր և Սուրբ Աստվածածնի լուսեղեն օրինակն է բերում կանանց ու մայրերին: Այսօր մենք բարեբանում ենք Սուրբ Կույսին և հայցում նրա գթառատ բարեխոսությունը իր Որդու և մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի առաջ: Այս տարի Ավետման տոնի հուսառատ օրը մեր հոգիներին հնչում է նաև ավետիսը մեր Տիրոջ հարության, որով մարդկությունը ժառանգեց երկնապարգև շնորհները հավիտենական կյանքի: 

Այս նվիրական օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն, որպեսզի մայրերը և իրենց զավակները միշտ լինեն Աստծո շնորհի ներքո, որպեսզի աշխարհ եկող մանուկները մեծանան խնամքի ու հոգածության մեջ, սնուցվեն ու կրթվեն հավատքով և բարի զավակներ դառնան իրենց ծնողների, մեր երկրի ու ազգի համար: Աղոթում ենք առ Աստված, որ մայրության շնորհը ստացած կանայք երջանիկ և խաղաղ սրտով գրկեն իրենց նորածին մանուկներին, և բոլոր տիկնայք ու օրիորդներ Աստվածամոր օրինակով ապրեն բարեպաշտ ու առաքինազարդ կյանքով, բարօրության ու երջանկության մեջ:

Աղոթք ենք բարձրացնում, որ Տերը խաղաղ պահի մեր Հայրենիքն ու ժողովրդին և պահպանի հավատքով զորացյալ, բարի ու արդար գործերի մեջ հաստատուն:

Просмотров: 510 | Добавил: Аспет | Теги: Армянская Апостольская ЦерквиՀայ Առ | Рейтинг: 5.0/1 |

Аудиоплеер

Календарь

«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Друзья сайта

Поиск

Copyright MyCorp © 2024 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика