Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Карчахпюр - Добро пожаловать на Армянский форум
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Страница 1 из 11
Добро пожаловать на Армянский форум » Карчахпюр » Все про Карчахпюра » Карчахпюр (Все про Карчахпюра)
Карчахпюр
ГАМЛЕТДата: Пятница, 03.02.2012, 20:42 | Сообщение # 1
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 60
Репутация: 0
Статус: Offline
Карчахпюр
Կարճաղբյուր
Մակերես` 2790կմ2

Բնակչություն` 2507

ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղը հիմնադրվել է 1828-1830թթ.:Բնակավայրի տարածքըբնակեցված է եղել մ.թ.ա. երրորդ հազարամյակից:Կան բազմաթիվ հնագիտական,պատմականհուշարձաններ:

Բարձրությունը ծովի մակերևույթից բարձր է 2005 մետր,հեռավորությունը մարզկենտրոնից 55կմ է,նախկինշրջկենտրոնից`15կմ,մայրաքաղաքից`153կմ:

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բուսաբուծությամբ,հիմնականում աճեցվում էհացահատիկ և կարտոֆիլ,պահում են խոշոր և մանր եղջերավոր անասուններ:



Համայնքում գործում է հանրակրթական դպրոց, մշակույթի տուն, բժշկական ամբուլատորիա, առաջիկայում կվերանորոգվի մանկապարտեզի շենքը
Կարճաղբյուր
Համայնքի ղեկավար` Տարոն Քոչարյան

Ծնվել է 1960թ. հունվարի 5-ին, 1977թ.ավարտել է Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցը,1977թ. ընդունվել և1981թ. ավարտել է Երևանի ժող.տնտեսության ինստիտուտը:1981-1983թթ. ծառայել է Խորհրդայինբանակում:1983-1984թթ. աշխատել է Կարճաղբյուրի սովխոզում,որպես բանվոր,1984-1986թթ. աշխատել էՎարդենիսի գյուղ վարչությունում,որպես տնտեսագետ,1986-1990թթ. աշխատել է Կարճաղբյուրիսովխոզում,որպես գլխավոր տնտեսագետ,1990-1992թթ. աշխատել է Կարճաղբյուրի խորհտնտեսությանտնօրեն:

Խորհտնտեսության լուծարումից հետո`1992 1996թթ. աշխատել է Կարճաղբյուրի գյուղականխորհրդում,որպես մասնագետ:1996թ. նոյեմբերից ընտրվել է Կարճաղբյուր համայնքի ղեկավար ևաշխատում է մինչ օրս:

Ամուսնացած է,ունի երեք երեխա:



Ավագանու անդամների ցուցակ
ՍՄԲԱՏՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՀԱՅԿԻ 1951 թ.-ի ծնված, կրթությունը՝ միջ.մասնագ , 1996- ից ավագանու անդամ է, ՀՀԿ
ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՅԿ 1952 թ.-ի ծնված, կրթությունը՝ միջնակարգ , 2002- ից ավագանու անդամ է, ՀՀԿ
ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՎԹԱՆԴԻԼ 1965 թ.-ի ծնված, կրթությունը՝ միջնակարգ , 1996- ից ավագանու անդամ է, ՀՀԿ
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՐԵԺ 1965 թ.-ի ծնված, կրթությունը՝ միջ.մասնագ , 2008- ից ավագանու անդամ է, անկուսակցական
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՄՐԱՅԻê 1941 թ.-ի ծնված, կրթությունը՝ միջնակարգ , 2005- ից ավագանու անդամ է, անկուսակցական
ԹՈՐՈՍՅԱՆ ՄԱՐՏԻՆ 1963 թ.-ի ծնված, կրթությունը՝ միջ.մասնագ , 2008- ից ավագանու անդամ է, ՀՀԿ
ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ 1971 թ.-ի ծնված, կրթությունը՝ միջնակարգ , 2008- ից ավագանու անդամ է, ՀՀԿ
 
ГАМЛЕТДата: Воскресенье, 12.02.2012, 13:13 | Сообщение # 2
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 60
Репутация: 0
Статус: Offline
Կարճաղբյուր

Կարճաղբյուրը (Մաքենիս) սկիզբ է առնում Վարդենիսի լեռնավահանի հյուսիսային լանջերից` 3325 մ բարձրությունից: Երկարությունը 26.3 կմ է, ջրհավաք ավազանը` 123 կմ2: Գետահովիտը վերին և միջին հոսանքներում V-աձև է, ստորինում` լայնացած: Սնումը հիմնականում ստորերկրյա է (72%), վարարումը` ապրիլ-մայիսին: Տարեկան միջին ծախսը 1.19 մ3/վ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
 
ГАМЛЕТДата: Воскресенье, 12.02.2012, 13:15 | Сообщение # 3
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 60
Репутация: 0
Статус: Offline
Կարճաղբյուր գետի փորձը. ՀԷԿ-երը խոչընդոտում են ձկների վերարտադրմանը
ՇԱԲԱԹՎԱ ԼՈՒՐ | ANKAKH | ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 2009 19:29

Կարճաղբյուր գետը, որն այլևս չի կատարում Սևանի էնդեմիկ` տեղածին ձկների ձվադրման տեղի ֆունկցիան
Եթե ժամանակին Կարճաղբյուր գետը, Սևանի էնդեմիկ` տեղածին ձկների ձվադրման տեղ լինելով, նպաստում էր Սևանի ձկան շատացմանը, ապա այժմ Կարճաղբյուր գյուղի համար միայն ոռոգման դեր է խաղում: Կառավարական ծրագրերը, որոնցով կրկին պետք է բազմացվի իշխանը Սևանում, Կարճաղբյուրի դեպքում չեն աշխատի, քանի որ ձկները ձվադրման համար պետք է հասնեն գետի ակունքները, սակայն մի կիլոմետր վեր նրանք կհանդիպեն բետոնե պարսպի. այստեղ հիդրոէլեկտրակայան է կառուցված: Նախատեսվում է ՀԷԿ-եր կառուցել նաև Սևանի ավազանը լցվող այլ գետերի վրա, որոնց ակունքները նույնպես իշխանի ձվադրման տեղեր են:
Բնապահպանական խնդիրներից մեկը` զարգացնել մթնոլորտը չաղտոտող էլեկտարականություն արտադրող կայաններ և մյուսը` ապահովել կենսաբազմազանությունը, հայտնվել են հակասության մեջ: Այս խնդրի վերաբերյալ ուսումնասիրություն է արել լրագրող Սուրեն Դեհերյանը, որը ներկայացվում է «Անկախ»-ում:
Սևանի հարակից Կարճաղբյուր գյուղին կյանք է տալիս գյուղի միջով անցնող Կարճաղբյուր գետը(քարտեզներում՝ Մաքենիս գետ), որ մի ժամանակ մի քանի ձկնատեսակների ձվադրման տեղ էր ու կարճաղբյուրցի ձկնորսների համար կարևոր դեր էր խաղում, իսկ հիմա իշխանի վերացումից հետո միայն գյուղի դաշտերն է ոռոգում:
Գյուղը դեռ մի քանի տարի առաջ հայտնի էր իր ձկնորսներով: Խորհրդային տարիներին այն նաև հայտնի էր իր ձկնաբուծական գործարանով:
Գործարանը վաղուց չի աշխատում: Ձկնորսներն էլ բացասական համբավ են ձեռք բերել, քանի որ լճում ձկան պաշարների կտրուկ նվազեցման համար շատերը նրանց են մեղադրում:
Երբ լիճը ձկնաքամ եղավ, կարճաղբյուրցի ձկնորսները լճից տեղափոխվեցին սարալանջեր և սկսեցին աճեցնել կարտոֆիլ, ցորեն և գարի: Կարճաղբյուրցիներն ասում են, որ ի տարբերություն լճի հարակից այլ գյուղերի շատ բնակիչների, որոնք Ռուսաստան են մեկնել աշխատելու, կարճաղբյուրցիների մեծ մասը մնացել է իրենց հարազատ գյուղում:

Վարդենիսի տարածաշրջանի Կարճաղբյուր գյուղը 702 տնտեսություն ունի
Երևանից մոտ 150 կմ հեռավորության վրա գտնվող 702 տնտեսությամբ և մոտ 2400 բնակիչներով Կարճաղբյուրը Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից է:
Կարճաղբյուր գետի շնորհիվ է կարճաղբյուրցին կարողանում զբաղվել գյուղատնտեսությամբ: Գետի ջուրն օգտագործվում է ոռոգման և կենցաղային նպատակներով, նույն գետի ջրերից է օգտվում գյուղի անասունների ողջ գլխաքանակը:
Կարճաղբյուրցին իրեն համարում է Կարճաղբյուր գետի լիիրավ սեփականատեր, թեպետ գետը սկիզբ է առնում Վարդենիս լեռան (3522 մետր բարձրություն) լանջերից և մինչև Մեծ Սևան թափվելը հոսում է Լճավան և Մաքենիս գյուղերի հարակից տարածքներով:
«Մենք ամենօրյա առնչում ունենք այս գետի հետ»,- ասում է Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը: -Գետից ամենաշատը այս գյուղն է օգտվում: Միայն մայիսից մինչև սեպտեմբերի վերջ գետի ջուրն օգտագործում ենք ոռոգման նպատակով»:
Գյուղում կան նաև մի քանի փոքր տնտեսություններ, որոնք այս գետի ջրով իրենց տնամերձ հատվածներում արհեստական փոքր ջրավազաններ են ստեղծել և զբաղվում են ձկնարտադրությամբ:
Իսկ անցյալ տարի Գյուղատնտեսության նախարության ծրագրերի իրականացման գրասենյակի միջոցով Կարճաղբյուր գյուղից 3 կմ հեռու` գետի վրա, կառուցվեց ոռոգման ցանց, որի շնորհիվ խողովակներով ջուրը հասնում է վարելահողեր:
60 մլն դրամ (մոտ 200 հազար դոլար) արժողությամբ այս ծրագրի արդյունքում մոտ 300 հեկտար հողատարածք ապահովվել է ոռոգման ջրով, որից, ինչպես գյուղապետն է նշում, մոտ կեսը տնամերձ տարածքներ են, մնացածը` սեփականաշնորհված կամ վարձակալության տրված հողեր:
«Մենք, առանց գետը աղտոտելու, նորմալ օգտագործում ենք և բնությանը չենք վնասում,- ասում է գյուղապետ Քոչարյանը, -Գյուղում չկա մի տուն, որն իր կեղտաջրերը բաց թողնի գետի մեջ, որովհետև գիտենք, որ կան մարդիկ, ովքեր գետից օգտվում են նաև կենցաղային նպատակներով»:

Գետի ջրի մաքրության վերաբերյալ կան հակասական տվյալներ
Գետի ջրի մաքրության վերաբերյալ տվյալները հակասական են: «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն` այս տարվա հունիս-հուլիս ամիսներին Կարճաղբյուր գետի գետաբերանից վերցված փորձանմուշներում ԴԴՏ-ի թույլատրելի նորման գերազանցել է 2,2-4,1 անգամ: (ԴԴՏ թունաքիմիկատը, լինելով կայուն միացություն, չկորցնելով իր վտանգավոր ազդեցությունը, թափանցում է ջրի, հողի, կենդանիների և նույնիսկ մարդու օրգանիզմ: Հայաստանում ԴԴՏ թունաքիմիկատի օգտագործումը գյուղատնտեսական նպատակներով արգելվել է 1970-ականներին, բայց մասնագետները փաստում են, որ այն դեռ այսօր էլ օգտագործվում է:)

Սաշա Գինոյան.«Կարճաղբյուր գետում չենք հայտնաբերել որևէ պաթոգեն միկրոբ»
Իսկ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի 2008 և 2009 թթ-ի տվյալների համաձայն` Կարճաղբյուր գետից վերցված փորձանմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել:
«Տարվա ընթացքում մենք մշտապես ուսումնասիրություններ ենք կատարում Սևանա լճի և գետերի քիմիական, մանրէաբանական և խոլերայի հատկանիշների վերաբերյալ, և պետք է ասեմ, որ Կարճաղբյուր գետում չենք հայտնաբերել որևէ պաթոգեն միկրոբ», – հավաստիացնում է կենտրոնի ղեկավար Սաշա Գինոյանը:
Կարճաղբյուր գետը Սևանա լիճ թափվող այն 7 հիմնական գետերից մեկն է, որը լճի էնդեմիկ(տեղածին) ձկնատեսակների (կողակ, բեղլու, իշխան) համար նույնպես հանդիսանում է ձվադրավայր: Մասնագետներն ասում են, որ Կարճաղբյուրը բացառիկ է այն առումով, որ ձմռան ամիսներին չի սառչում և սնուցվում է այնպիսի աղբյուրներից, որոնք ամենանպաստավորն են ձկան բազմացման համար:
Ձկնատեսակների աճն ապահովելու նպատակով պետությունն արդեն չորրորդ տարին է՝ սկսել է հատուկ միջոցառումներ իրականացնել: Արդեն երկրորդ տարին է՝ պետբյուջեի հաշվին Սևանա լիճ է լցվում 80 մլն դրամի մանրաձուկ, որը ձեռք է բերվում Վայոց ձորի մարզի «Արևաձուկ» եւ Արմավիրի մարզի «Բեգաս Ֆիշ» ՍՊԸ-ներից:
Այս տարվա հոկտեմբերին Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Սևանա լիճ է լցվել շուրջ 114 000 իշխանի ամառային բախտակ ցեղատեսակի 5, 15, 50 գրամանոց մանրաձուկ: Սրանից 40 000 հատ լցվել է Սևանա լճի այն հատվածը, ուր թափվում է Կարճաղբյուր գետը: Մյուս 74 000 մանրաձուկը լցվել է Գավառագետ գետի լճի հատվածում: Իսկ այս ամիս իշխանի գեղարքունի ցեղատեսակի մանրաձուկ էլ կլցվի նաև լճի այլ հատվածներում:
Արդյունքների մասին պաշտոնյաները չեն ցանկանում խոսել, միայն ասում են, որ արդեն դրական միտում է նկատվում, սակայն փաստացի հիմնավորում դրա վերաբերյալ չունեն:
Լիճ լցված մանրաձկները, հասունանալով, վերարտադրության նպատակով լճից պետք է տեղափոխվեն գետ, որտեղ ձվադրումից հետո կրկին վերադառնում են լիճ: Ըստ «Սևան» ազգային պարկի ձկնաբան Նորիկ Բադալյանի՝ ձվադրման ամենանպաստավոր պայմանները համարվում են գետի ակունքները, ուր ձկները ձգտում են գարնան վարարումների ժամանակ:
Կարճաղբյուր գետի պարագայում դա անհնար է շուրջ 10 տարի, քանի որ գետի ակունքները լճից մոտ 30 կմ հեռու են, իսկ ձկները գետի առաջին կիլոմետրն անցնելուց հետո հանդիպում են անհաղթահարելի խոչընդոտի, որտեղ գետի լայնքով դեռ 1998թ. կանգնեցվել է բետոնե մեկուկես մետրանոց պատնեշ` փոքր հզորության ՀԷԿ աշխատեցնելու նպատակով:

«Գրիգոր Թադևոսյանի Կվարց» ՍՊԸ տնօրեն Գրիգոր Թադևոսյանի որդին՝ Արամը. հայր և որդիներ Թադևոսյանների բիզնեսը խոչընդոտում է ձկների ձվադրումը
«Անի» փոքր ՀԷԿ-ը «Գրիգոր Թադևոսյանի Կվարց» ՍՊԸ սեփականությունն է: Սա ընտանեկան բիզնես է, որը դեռ 90-ականների կեսերին ձեռնարկել է ինժեներ Գրիգոր Թադևոսյանը՝ իր երկու տղաների` Դավիթի և Արամի հետ:
Թադևոսյանների էլեկտրաէներգիայի արտադրության գործունեության 2001 թ. տրված լիցենզիան, որ տրամադրել է ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը (ներկայիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով), ուժի մեջ է մինչև 2016 թ.:
41-ամյա Արամ Թադևոսյանն ասում է, որ շուրջ 100 հազար դոլարի ներդրում են կատարել այս բիզնեսի մեջ: ՀԷԿ-ն ունի 47 կՎտ հզորություն և արտադրում է 20 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, որը Հայաստանի ՀԷԿ-երի մեջ ամենաթույլ հզորությունն ունեցողն է: 46-ամյա Դավիթն ասում է, որ ներդրումն արդարացված է, քանի որ սա բիզնեսի այն տեսակն է, որի արտադրանքը մշտապես պահանջարկ ունի, որից իրենք ոչ մեծ, սակայն կայուն եկամուտ են ստանում:
Իրենց ստացած էլեկտրաէներգիայի 1 կՎտ-ը Թադևոսյանները վաճառում են 16,8 դրամով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: (Այս տարվա ապրիլից Հայաստանում էլեկտրաէներգիայի վերջնական սպառողները, կախված լարման հզորությունից, 1կՎտ/ժամ-ի համար վճարում են 21-ից 30 դրամ, իսկ գիշերային սակագներից օգտվողները՝ 17-ից 20 դրամ:) Այժմ Թադևոսյանները ՀԷԿ-ից դուրս եկած ջրով արհեստական ջրավազան են ստեղծել և փորձում են զբաղվել ձկնաբուծությամբ:
ՀԷԿ-ը սկսեց կառուցվել այն ժամանակ, երբ Հայաստանում դեռ էլեկտրաէներգիայի ճգնաժամ էր և հոսանքի ցանկացած աղբյուր փարոս էր՝ մթի ու խավարի մեջ ողողված հանրապետության համար: Էկոլոգները նաև խրախուսում էին և այժմ էլ խրախուսում են Հայաստանի շրջակա միջավայրը մաքուր պահելու համար ՀԷԿ-երի կառուցումը: Այն ժամանակ նաև ձկան վերարտադրության ապահովման խնդիր չկար, քանի որ Սևանա լիճը լի էր սիգ ձկնատեսակով, որն էլ ձվադրում է լճի պայմաններում, իսկ իշխանը վերացել էր և այն բազմացնելու խնդիր չկար:
Մինչդեռ այսօր, երբ հանրապետությունը կարծես էլեկտրաէներգիայի պակաս չունի և փոխարենը ձկնատեսակի բազմազանությունն ապահովելու ծրագրեր է իրականացնում, ՀԷԿ-երը դառնում են լուրջ խոչընդոտ՝ գետերում բազմացող ձկնատեսակների վերարտադրության ցիկլի արդյունավետության համար:
Սակայն եթե Թադևոսյանի ՀԷԿ-ը կառուցվել էր այն ժամանակ, երբ ձկան վերատրադրության ծրագիր չկար, և մինչև վերջերս Գեղարքունիքի մարզում ընդամենը 2 ՀԷԿ կար, ապա այժմ՝ այդ ծրագիրն իրագործելու պահին, մինչև 2015 թ. նախատեսվում է ՀԷԿ-երի թիվը հասցնել 11-ի, որոնք կկառուցեն կառավարությունից լիցենզիա ստացած 7 մասնավոր ընկերություններ: Մեկական ՀԷԿ կկառուցվի Արգիչի, Ավազան, Վարդենիս գետերի վրա, երկուական` Գետիկ և Այրք գետերի վրա, և երկուական էլ Ձորագյուղ համայնքի ոռոգման ջրատարի վրա: Այս բոլոր գետերը նույնպես ձկների ձվադրման վայրեր են:
Այսպիսով, մի կողմից կառավարությունը գումարներ է ծախսում Սևանում ձկնատեսակաները բազմացնելու վրա, մյուս կողմից նպաստում, որ ձկները չբազմանան` ՀԷԿ կառուցելու լիցենզիա տալով, որով ձկիների ձվադրման ճանապարհները փակվում են:
Այս 9 փոքր ՀԷԿ-երի նախագծերը 2005 թ. կառավարության ընդունած «Հայաստանի Էներգետիկ սեկտորի զարգացման ռազմավարությունը տնտեսական զարգացման ենթատեքստում» փաստաթղթի շրջանակում է իրագործվում, որը մասնավոր սեկտորին խրախուսում է ներդրումներ կատարել Հայաստանում հիդրոէներգետիկայի բնագավառում: Այս փաստաթղթով նպատակ է դրվել մինչև 2025թ. Հայաստանում ապահովել փոքր ՓՀԷԿ-երի 265 մՎտ ընդհանուր հզորություն:
Արդյուքները գերազանցեցին նպատակները:
Եթե 1998-2004 թթ-ին` 7 տարվա ընթացքում, շահագործման էր հանձնվել 17 ՓՀԷԿ, ապա 2004-2008 թթ-ին` 5 տարվա ընթացքում, շահագործվել է 44 ՀԷԿ:
Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀԾԿՀ-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում կա 76 գործող ՀԷԿ, որոնք ընդհանուր ունեն 97 մՎտ հզորություն և տարեկան կտրվածքով արտադրում են 331 մլն կՎտ/ժ էլելկտրաէներգիա: Այս պահին կառուցման փուլում է գտնվում 67 ՀԷԿ (այդ թվում նաև՝ Գեղարքունիքի մարզի ՀԷԿ-երը), որոնք կունենան 157 մՎտ ընդհանուր հզորություն և կարտադրեն շուրջ 552 մլն կՎտ/ժ էլէկտրաէներգիա: Ըստ նախնական գնահատականների՝ 67 ՀԷԿ-երի կառուցման համար նախատեսվող ներդրումների չափը կազմում է 66 միլիարդ 198 միլիոն դրամ (174 միլիոն 205 հազար դոլար), որը մասնավոր սեկտորին կհատկացվի վարկավորման ծրագրերի միջոցով:
2015 թ. Հայաստանն արդեն կունենա ընդհանուր 254 մՎտ հզորությամբ 144 ՀԷԿ` շուրջ 890 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրությամբ, որի մոտ 8%-ը (ընդհանուր 70 մլն կՎտ/ժ) կարտադրեն Գեղարքունիքի 11 ՀԷԿ-երը:
Թե գործող, թե կառուցապատման փուլում գտնվող ՀԷԿ-երի լիցենզիաները տրվել են Բնապահպանության նախարարության համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա:
Կարճաղբյուրի գյուղապետն ասում է, որ վերջերս Կարճաղբյուր գետի վրա մեկ այլ փոքր ՀԷԿ-ի կառուցման համար տրվել է լիցենզիա ևս մեկ ընկերության: Կարճաղբյուրի գյուղապետարանը նոր ՀԷԿ-ի կառուցման համաձայնությունը տվել է:
Ըստ գյուղապետի ՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել գետի հիմնական ակունքներին մոտ, որը կունենա կես մՎտ հզորություն: Գյուղապետն ասում է, որ պայմանավորվածություն կա, որ ոռոգման ամիսներին ՀԷԿ-ի աշխատանքները դադարեցվեն, որպեսզի գյուղացիները կարողանան գետի ջուրը լիարժեք օգտագործել ոռոգման համար:
Գյուղապետարանում կոնկրետ հաշվարկներ չկան ՀԷԿ-ից գյուղին հասանելիք օգուտի վերաբերյալ, սակայն գյուղապետը համոզված է, որ այս նախագծի իրագործումից Կարճաղբյուր գյուղի օգուտը չափազանց մեծ է լինելու, իսկ Կարճաղբյուր գետի ստացած վնասը` չափազանց փոքր:
Բնապահպանները Հայաստանում հիդրոէներգետիկայի զարգացումը միշտ ողջունել են ու պայքարել դրա համար` համարելով այն էներգիայի ստացման այլընտրանքային և ապահով աղբյուր, որը, համեմատած ԱԷԿ-ի և ՋԷԿ-երի, շրջակա միջավայրը չի աղտոտում: Բնապահպանները տեղյակ չէին, որ Գեղարքունիքի մարզի գետերի վրա 9 ՀԷԿ է կառուցվելու և անակնկալի եկան՝ այս լուրն այս հոդվածի հեղինակից իմանալով ու դեմ արտահայտվեցին այդ նախագծերին:
Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, ով Հայաստանում ՀԷԿ-երի քանակի ավելացման ակտիվ ջատագով է, ասում է, որ Սևան լցվող գետերն այս դեպքում բացառություն են, և այդ տեղերում չի կարելի թույլ տալ ՀԷԿ-եր կառուցել. «Կառավարությունը պետք է այնպիսի մի փաստաթուղթ ստեղծի, որով այս գետերն ընդհանրապես անձեռնմխելի դառնան նման ծրագրեր իրականացնելիս»,-ասում է նա:
Սանասարյանը դեմ է նաև ՀԷԿ-երի կառուցման թույլտվության տրամադրման ներկա տարբերակին: «Այդ լիցենզիաների տրամադրումը պետք է վերացնել, քանի որ արդեն շատ է խոսվում, որ դրանք տրվում են ոչ արդար ճանապարհներով,-ասում է նա,- և արդյունքում՝ դա ձեռնտու է դառնում կառուցողներին, մի շարք կաշառակեր չինովնիկների, սակայն ի վնաս հայ ժողովրդի և Հայաստանի բնության»:
Հայաստանի ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի փոխտնօրեն, ձկնաբան Բորիս Գաբրիելյանը համոզված է, որ ՀԷԿ-երը կխախտեն գետերի ջերմային և ջրային ռեժիմները, ինչպես նաև խոչընդոտ կհանդիսանան, որ ձկները լողան դեպի գետի ակունքներ:
«Մենք չենք ժխտում ՀԷԿ-երի կարևորությունը, բայց թող դրանք կառուցեն այնպիսի գետերի վրա, որ էկոլոգիական անդառնալի վնասներ չհասցվեն,- ասում է Գաբրիելյանը ,- Մենք արդեն անվերադարձ կորցրել ենք իշխանի 4 ցեղատեսակներից 2-ը` բախտակը եւ բոջակը, որոնք ձվադրում էին լճերում: Եվ այսօր նույն վտանգի տակ են մյուս 2-ը` ամառային բախտակն ու գեղարքունին, որոնք ձվադրում են գետերում, և մեր խնդիրն է փրկել գոնե այդ 2 ցեղատեսակները, որոնց համար այդ գետերը կյանքի գետեր են»:
Քանի դեռ Սևանի ավազանի մյուս գետերի երկայնքով նոր պատնեշներ չեն բարձրացվել, ակնհայտ է, որ Կառավարությունն անհապաղ որոշում կայացնելու խնդիր ունի` հստակեցնելու համար` Գեղարքունիքի մարզում ձո՞ւկն է կարևոր, թե՞ լույսի արտադրությունը:
Հեղինակ՝ Սուրեն Դեհերյան
 
Добро пожаловать на Армянский форум » Карчахпюр » Все про Карчахпюра » Карчахпюр (Все про Карчахпюра)
Страница 1 из 11
Поиск:

Copyright MyCorp © 2017 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика