Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Силва Капутикян

Силва Капутикян
 Սիլվա Կապուտիկյան (Սիրվարդ) Բարունակի  ծնվել է 20. 1. 1919-ին Երևանում) - հայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ: 1941-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: 1950-ին Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները: Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: ՈՒնի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու: ԽՍՀՄ պետական (1952), Հայաստանի պետական (1988), Նոսիդեի անվան միջազգային (Հռոմ, 1989) մրցանակներ:






ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈՒՆ

Այս գարնան հետ, այս ծաղկունքի,
Այս թռչնակի, այս առվակի,
Հետն այս երգի ու զարթոնքի
Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի:
ՈՒ թոթովեց բառ մի անգին
Հայկյան լեզվից մեր սրբազան,
Ասես մասունք հաղորդության
Դիպավ մանկանս շրթունքին...
- Լսի'ր, որդիս, պատգամ որպես
Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզո՜ւն հազարագանձ:
Կտրել է նա, հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ
Սլացքի հետ հայկյան նետի,
ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ,
Պահել երթը մեր անաղարտ...
Նրանո'վ է մրմրնջացել
Հայ պանդուխտը վերքն իր սրտի,
Նրանո'վ է որորտացել
Կռվի երգն իմ ժողովրդի,
Նրանո'վ է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել, քե՜զ է հասել
Նրա կարկաչը դարավոր...
Բա'ց շուրթերդ, խոսի՜ր, անգի'ն,
Ժիր դայլայլի՜ր, ի'մ սիրասուն,
Թող մանկանա' քո շուրթերին
Մեր ալեհե՜ր հայոց լեզուն...
Պահի'ր նրան բարձր ու վճիտ,
Արարատի սուրբ ձյունի պես,
Պահի'ր նրան սրտիդ մոտիկ,
Քո պապերի աճյունի պես,
ՈՒ ոսոխի զարկիցը սև
Դու պաշտպանի'ր կրծքով նրան,
Ինչպես մո՜րդ կպաշտպանես,
Թե սո'ւր քաշեն մորդ վրան,
ՈՒ տե'ս, որդիս, ո'ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մո'րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանա'ս:


                                                                                 Ես քո սիրով , դու՝ ուրիշի...


Թափառում ենք փողոցներում
Ես քո սիրով , դու՝ ուրիշի,
 Այրվում ենք մենք հրդեհներում՝
 Ես քո հրով դու՝ ուրիշի:
 Կարոտում ենք, խնդում, տխրում՝
Ես քո խոսքավ դու ուրիշի,
Սուզվում քաղցր երազներում՝
 Ես քո տեսքով, դու ուրիշի:
 Էհ ինչ արած, բախտը խռով,
Թող աշխարհում մեզ չհիշի,
Միայն ապրենք մենք սիրելով՝
Թեկուզ ես քեզ, դու՝ ուրիշի...


     Ես կգամ քեզ մոտ

Գուցե խենթացած սիրուց ու բախտից,
Գուցե խստադեմ, մռայլ, ինչպես մահ,
 Մինչ ոսկորներս հոգնած աշխարհի
 Սևից ու ստից:
 Սակայն իմացիր,
 Երբեք ես չեմ գա քեզ մոտ դիմակով.
Կգամ ինչպես կամ
 - Սիրիր, ինչպես կամ
- Եվ, աղաչում եմ, դու էլ մի զուգվիր
 Լուսապսակով,
 Եղիր ինչպես կաս,
 Սիրիր ինչպես կաս.
Քեզանից առաջ
Ցամաքած, տրտում ջրհոր էր հոգիս,
Դու եկար,
Եվ ես լցված եմ մի ծովի նման,
Բայց, աղաչում եմ,
 Շողում խոսքերով ինձ մի ամոքիր,
 Ատում եմ կեղծը -
 Ինձ իսկականն է հարկավոր միայն:
Հրդեհ մի խաղա
- Եթե կրակդ մարել է իրավ.
Մի քաշվիր ցավից
- Խաբվելու ցավը ավելի է մեծ.
 Ստից շնչահեղձ այս աշխաչի մեջ
 Արի գոնե մենք չխաբենք իրար..

Аудиоплеер

Календарь

«  Май 2021  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Друзья сайта

Поиск

Copyright MyCorp © 2021 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика