Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Саят Нова




ՔԱՆԻ ՎՈՒՐ ՋԱՆ ԻՄ

Քանի վուր ջան իմ, յա'ր, քի ղուրբան իմ, աբա ի՜նչ անիմ.
Արտասունք անիմ, շատ հոքուց հանիմ, յա'ր, ղադեդ տանիմ.
Ասիր. "Ջեյրան իմ”. թուղ քե սեյր անիմ, յա'ր, մըտիկ անիմ,
Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով:

Մազիրըդ դաստա, պըռոշըդ փըստա, հեյրանի վախտ է.
Յի'կ նընգնինք չոլը, վուր հասնինք գոլը, ջեյրանի վախտ է.
Բըլբուլը՝ վարթին, վարթը՝ բաղաթին, սեյրանի վախտ է,
Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով:

Շուռ գանք հանդամով, յիրգնային նամով թուփը թացվիլ է.
Խաղ կանչինք հանգով, լալեքը ռանգով, վարթը բացվիլ է.
Սուսան սըմբուլով, ղարիբ բըլբուլով բաղը լցվիլ է:
Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով:

Պատվական շինած, նըման նմանած Լեյլու դիդարին.
Յա'ր, ուշկըս գընաց, մազիրըդ մընաց վրա մուհաջարին.
Բաղը զարթարած, բըլբուլը քընած վարթի սաջարին:
Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով:

Հաքիլ իս ատլաս, թուրլու զար ու խաս՝ սալբու դալ բովուն.
Ձեռիդ ունիս թաս, լըցնիս ու ինձ տաս, ղուրբան իմ մովուն.
Թաք դուն բաղչեն գաս, անիս մասնե-մաս քու Սայաթ Նովուն:
Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով

Ամեն սազի մեչըն գոված

Ամեն սազի մեչըն գոված դուն թամամ տա՛սն իս, քամանչա՛,
Նաքազ մարթն քիզ չի տեսնի, դուն նըրա պա՛սն իս, քամանչա՛,
Ղա՛ստ արա` է՛լ լավ օրերու էդիվըն հասնիս, քամանչա՛.
Քիզ ինձնից ո՞վ կանա խըլի, աշուղի բա՛սն իս, քամանչա՛:

Անգաճըտ էրծաթեն պիտի, գըլուխըտ ջավահիր քարած,
Կութըտ շիրմայեմեն պիտի, փուրըտ սադափով նաղշ արած,
Սիմըտ օսկեն քաշած պիտի, էրկաթըտ փանջարա արած.
Օչով ղիմեթըտ չի գիդի-լալ ու ալմասն իս, քամանչա':



Ճիպուտըտ վարաղնած պիտի` թահր ունենա հազար ռանգով.
Ձարըտ ռաշի կուդեն պիտի, վուր դուն խոսիս քաղցըր հանգով.
Շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու քընեցնիս բանգով`
Անուշահամ գինով լիքըն դուն օսկե թասն իս, քամանչա':

Ածողիտ էրկու կու շինիս. առաչ չայի, ղափա գուզիս,
Կու մեձըրվիս այվընումըն, պարապ վախտի րափա գուզիս,
Յիփ վեր գու քաս` մեջլիսումըն քաղցըր զող ու սափա գուզիս.
Բոլորքըտ գոզալնիր շարած մեջլիսի կեսն իս, քամանչա՛:

Շատ տըխուր սիրտ կու խնդացնիս, կու կըտրիս հիվընդի դողըն.
Յիփ քաղցըր ձայնըտ վիր կոնիս, բաց կուլի հիդըտ խաղողըն.
Խալխին էս իլթիմազն արա` ասին. ,ապրի քու ածողընե.
Քանի սաղ է Սայաթ - Նովեն, շա'տ բան կու տեսնիս, քամանչա:

Թամամ աշխարհ պըտուտ էկա

Թամամ աշխարհ պըտուտ էկա, չը թողի Հաբաշ, նազանի.
Չը տեսա քու դիդարի պես` դուն դիփունեն բաշ, նազանի.
Թե խամ հաքնիս, թե զար հաքնիս, կու շինիս ղումաշ, նազանի.
Էնդու համա քու տեսնողըն ասում է վա~շ, վա~շ, նազանի:

Դուն պատվական ջավահիր իս, է'րնեկ քու առնողին ըլի.
Ով կու գըթնե, ախ չի քաշի, վա'յ քու կորցընողին ըլի.
Ափսուս վուր շուտով միռիլ է, լուսըն քու ծընողին ըլի.
Ապրիլ էր, մեկ էլ էր բերի քիզի պես նաղաշ, նազանի:

Դուն էն գըլխեն ջուհարդար իս, վըրետ զարնըշան է քաշած.
Դաստամազիտ թիլի մեչըն մե շադա մարջան է քաշած.
Աչկիրըտ օսկե փիալա` չարխեմեն փընջան է քաշած.
Թերթերուկըտ` նիտ ու նաշտար, սուր ղալամթըրաշ, նազանի:

Էրեսըտ` փարսեվար ասիմ, նըման է շամս ու ղամարին.
Բարակ միչկիտ թիրման շալըն նըման է օսկե քամարին.
Ղալամըն ձիռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղըշքարին.
Յիփ նըստում իս` թութի ղուշ իս, յիփ կանգնում իս` ռաշ, նազանի:

Յիս է՛ն Սայաթ Նովայ սին չիմ, վուր ավզի վըրա հիմնանամ.
Աջաբ, միզիդ ի՞նչ իս կամում` սրտետ մե խաբար իմանամ.
Դուն կըրակ, հաքածըտ կըրակ, վո՞ւր մե կըրակին դիմանամ.
Հնդու ղալամքարու վըրեն ծածկիլ իս մարմաշ, նազանի:


ԴՈՒՆ Է'Ն ԳԼԽԵՆ ԻՄԱՍՏՈՒՆ ԻՍ

Դուն է'ն գըլգխեն իմաստուն իս, խիլքդ հիմարին բաբ մի' անի,
Էրազումը տեսածի հիդ միզի մե հեսաբ մի' անի,
Յիս խոմ է'ն գըլխեն էրած իմ, նուրմեկանց քաբաբ մի' անի,
Թե վար, գիդիմ, բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի' անի:

Չըկա քիզ պես հուքմի-հեքիմ, դուն Րոստոմի Զալ, թա'քավուր,
Ասկըդ ասկերումը գոված` հա'մ դուն իս գոզալ, թա'քավուր,
Թե էսանց էլ սուչ ունենամ` արա տալ, թա'քավուր,
Մըտիկ արա քու Ստեղծողին` նահախ տիղ ղազաբ մի' անի:

Յարալուն հեքիմ էնդուր գուզե` դիղ տալու է, ցավ տալու չէ,
Քանի գուզե արբաբ ըլի` ղուլը աղին դավ տալու չէ,
Դուն քու սիրտը իստակ պահե, յադի խոսկը ավտալու չէ,
Ասծու սերը կանչողի պես դըռնեմեդ ջուղաբ մի' անի:

Ամեն մարթ չի' կանա խըմի` իմ ջուրը ուրիշ ջըրեն է,
Ամեն մարթ չի' կանա կարթա` իմ գիրը ուրիշ գըրեն է,
Բունիաթըս ավազ չիմանաս` քարափ է, քարուկըրեն է,
Սելավի պես` առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի' անի:

Քանի գուզե քամին տանե` ծովեմեն ավազ չի' պակսի,
Թեգուզ ըլիմ, թեգուզ չըլիմ` մեջլիսներուն սազ չի' պակսի,
Թե կու պակսիմ, քի'զ կու պակսիմ` աշխարիս մե մազ չի' պակսի,
Սայաթ Նովու գերեզմանը Հինդ, Հաբաշ, Արաբ մի անի:




Аудиоплеер

Календарь

«  Май 2021  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Друзья сайта

Поиск

Copyright MyCorp © 2021 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика