Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Каталог статей
Главная » Статьи » Карчахбюр

ԱՐԱ ՌՈՒԲԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐԱ ՌՈՒԲԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

 Արա Ռուբենի Գրիգորյանը ծնվել է 1970թ սեպտեմբերի 20-ին, Վարդենիսի շրջանի Կարճաղբյուր գյուղում: Նա 1977-78 ուս.տարում ընդունվել է Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի առաջին դասարան և 1986-87ուս. տարում ավարտել է նույն դպրոցի  տասերորդ դասարանը:

  Ուսման անցած Արա Գրիգորյանը իրեն դրսևորել է, որպես  լավագույն աշակերտ: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել դպրոցի կյանքին, հասարակական բոլոր առաջադրանքները կատարել է ճիշտ և ժամանակին: Մեծ հետաքրքրություն է ունեցել դեպի հումանիտար առարկաները և սպորտը: 1987թ ընդունվել է Երևանի Ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական ֆակուլտետը: Ուսումնական տարիներում Արա Գրիգորյանը իրեն  դրսևորել է, որպես լավագույն ուսանող (ուսմանը զուգընթաց Արան հաճախել է զինվորական դասընթացների): 1993թ ավարտել է նույն համալսարանը, ինժեների մասնագիտությամբ: Նույն թվականին էլ Արա Գրիգորյանը, որպես սպա զորակոչվում է ՀՀ բանակ ծառայելու: Հայրենիքի համար վճռական այս ժամանակաշրջանում, որպես կամավոր մեկնում է սահմանային շրջան: Այստեղ միանում է սահմաները պաշտպանող հայ մարտիկներին: 1993 թ-ի դեկտեմբերի 28-ին լույս 29-ի գիշերը հակառակորդի կողմից պաշտպանությունը ճեղքվեց: Հակառակորդի կողմից մեր տղաների թիկունք էր անցել մեկ հետախուզական վաշտ, իսկ հետո հարձակամն էր անցել մեկ գունդ: Արան իր ընկերների հետ մտնում է անհավասար կռվի մեջ: Մեր մարտիկները հերոսաբար դիմադրեցին, բայց քանի որ ուժերը անհավասար էին ստիպված եղան նահանջել, տալով կորուստներ: Զգալով, որ հակառակորդը մեծ արագությամբ է առաջ շարժվում, իսկ մեր տղաները չեն կարող ամրանալ մոտակա բարձրունքներում և հետևանքը կարող է լինել օրհասական, լեյտենանտ Արա Գրիգորյանը, որպես հայոց բանակի սպա և որպես մեծ հայրենասեր դիմում է անձնազոհության: Մի խումբ տղաների հետ կիրճում փակում են հակառակորդի ճանապարհը, հնարավորություն տալով մեր գումարտակի տղաներին ամրանալ հաջորդ բարձրունքում: Լեյտենանտ Արա Գրիգորյանի ջոկատը կռվում է հերոսաբար, հային վայել հայրենասիրությամբ: Տեսնելով իր ընկերների վիճակը , Արան անձնազոհ կռվում է նահանջող ընկերներին պաշտպանելու համար…

    Արան զոհվում է թշնամու կրակոցներից: Արայի հետ մարտնչող տղաները ավարտին են հասցնում նրա կողմից սկսաց սխրանքը: Նրան անվանում են հայ ժողովրդի  պանծալի հերոս զավակ, որ իր կյանքը տվեց հանուն հայրենիքի: 1994թ ապրիլի 14-ին  կատարվեց Արա Գրիգորյանի թաղման արարողությունը: Թաղման արարողությանը ներկա էին գյուղի ողջ հասարակությունը, հարազատները, ծանոթները, Արայի ուսանողական ու բանակի  ընկերները: Արա Ռուբենի Գրիգորյանը իր կյանքի կարճ տարիների ընթացքում ունեցավ բովանդակալից պատմություն: Արայի հիշատակը միշտ վառ կմնա  նրա  հարազատների ու ընկերների սրտերում:

   Հաշվի առնելով նրա սխրանքները ՀՀ կրթության գիտության նախարարությունը, Վարդենիսի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն որոշում է Կարճաղբյուրի դպրոցը անվանել հերոս ազատամարտիկի Արա Գրիգորյանի անունով:                   

Հայ սպայական ժողովի ժամանակ որոշվում է լեյտենանտ Արա Ռուբենի Գրիգորյանին  հետմահու կառավարության պարգև ներկայացնելու համար: Այսպիսով Արային շնորհում են <<1992-1994 թթ. Մարտական գործողություներին մասնակից>>  կրծքանշանով և մարտական ծառայության մեդալով:

Категория: Карчахбюр | Добавил: ГАМЛЕТ (17.03.2012)
Просмотров: 550 | Теги: ԱՐԱ ՌՈՒԲԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ .карчахбю | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Разделы

Все про Армению [2]
Геноцид армян [38]
геноцида армян
Карчахбюр [5]
Все про Карчахбюра
Карчахбюр [4]
Дети Карчахбюра
Армянская Апостольская Церкви\Հայ Առաքելական Եկեղեցի [3]
Армянская Апостольская Церкви\Հայ Առաքելական Եկեղեցի
Клинкер [1]
Продажа немецкого клинкера в Москве и МО.

Аудиоплеер

Друзья сайта

Поиск

Copyright MyCorp © 2024 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика