Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Каталог статей
Главная » Статьи » Все про Армению

Геноцид Армян

1921 թվական 15-ը մարտի Բեռլին: Շառլոտենբուրգում ` Հարդենբերգ փողոցում, Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց 1915-ի հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին ` Թալեաթ Փաշային: Երկուսուկես ամիս անց դատարանում գերմանացի փաստաբան դոկտոր Դիմայերը իր պաշտպանական ճառում ասելու էլ.

 

-Սողոմոն Թելերիանը ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները:

Նա, կարելի է ասել, կտաներ իր առջև դրոշակը խոշտանգվածների, դրոշակը իր լլկված ընտանիքի:

 

Մեհմեդ Թալեաթ փաշան ` Իթիաթ կուսակցության պարագլուխներից մեկը, երիտթուրքական հեղափուխությունից հետո ներքին գործերի մինիստր, կուսակցության կենտկոմի նախագահ,  1916 թվականից Մեծ Վեզիր: Թալեաթը արևմտահայերի տեղահանության և Թուրքիայի հայ բնակչության բնաջնջման գլխավոր կազմակերպիչն էր: Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո փախել է Գերմանիա, Պոլսի ռազմական տրիբունայի կողմից հեռակա հեռակա դատապարտվել է Մահվան:

 

Սողոմոն Թեհլիրյանի Երզնկայի մերձակա Բագարիչ գյուղից էր: 1914 թվկանաին տասնութամյա երիտասարդը մեկնել է Թիֆլիս և կամավորական գունդ մտել: Զորավար Անդրանիկի գնդում ` Սեպուհի վաշտի կազմում, 1914-1915 թթ. մասնակցել է Արևմտյան Հայաստանում մղված կռիվներին, հասել մինչև Վան,տեսել հայության սպանդի տեսարանները:

 

1916թ.-ին վերադառնում է ծննդավայր ` Բագարիճ, և իմանում զարհուրելի եղելությունը:

Մորը, եղբորը, քույրերին, շատ ազգականներին, Երզնկայի 20.000 և Բագարիճի բոլոր հայերին թուրքերը թալանել և գազանաբար սպանել էին: Թեհլիրյանի գերդաստանի 85 անդամներից փրկվել էր միայն Սողոմոնի մեզ եղբոբ ` Միսակի տասներկուամյա աղջիկը, նրան գտել էին քրդերի մոտ:

 

Նահատակված հարազատների հատկապես մոր պատկերն է Սողոմոնը տեսել քուն թե արթունի, վրեժի կոչող մայրը, Բեյրութի Ամերիկյան բժշկական համալսարանի ուսանող եղբայրը, գեղեցկուհի քույրերը, ընտանիքի մյուս անդամները...

 

-1915թ. մարտի 15 բեռլինյան Հարդենբերգ Շտրասեյի այս հատվածը, հիշում է Սողոմոն Թեհլիրյանը,

-Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով ձեռնափայտը անփույտ ճոճելով: Մի կարճ տարածություն մնացած զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ, աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը... վերջին քայլը բեկվեց, մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքս դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ:

 

Սողոմոն Թեհլիրյանը ձերբակալվում է: Հետաքրքիր է, որ բանտում նրան առաջինն այցելում է մի անծանոթ հայ վարդապետ, որ տեսնելով Սողոմոնին պարզապես գոչում է`

 

-Տեր մեր Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ գազանը սպանեցիր և բոլորիս վրեժը լուծեցիր:

 

Հայությունն ամեն օր ցնծության մեջ էր, բոլոր թերթերը ընդարձակ նյութեր էին հրապարակում դեպքի մասին: Իսկ Բեռլինում պատրաստվում էին մեծ շուքով կատարել Թալեաթի թաղումը: Պոլիսը մերժել էր Թալեաթի դին: Բազմամարդ էր թաղումը, բազմաթիվ ծաղկեպսակներ կային ` այդ թվում Գերմանիայի արտգործնախարարության անունից: Կառավարությունը իր ցավակցությունը հայտնեց...

 

79 օր տևած նախնական հարցաքննությունից հետո 1921 թվականի հունիսի 2-ին սկսվեց Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը, որ տևեց երկու օր: Ոչ միայն աշխարհասփյուռ հայության, այլև Եվրոպայի ուշադրությունն էր գամված Բեռլինին: Մամուլ պարբերաբար անդրադառնում էր հայ վրիճառուի դատավարությանը, տալիս գնահատակններ, ներկայացնում Իթթիհաթի կազմակերպած ոճրագործությունները 1915-1916 թթ.:

Категория: Все про Армению | Добавил: Аспет (27.12.2011)
Просмотров: 631 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Разделы

Все про Армению [2]
Геноцид армян [38]
геноцида армян
Карчахбюр [5]
Все про Карчахбюра
Карчахбюр [4]
Дети Карчахбюра
Армянская Апостольская Церкви\Հայ Առաքելական Եկեղեցի [3]
Армянская Апостольская Церкви\Հայ Առաքելական Եկեղեցի
Клинкер [1]
Продажа немецкого клинкера в Москве и МО.

Аудиоплеер

Друзья сайта

Поиск

Copyright MyCorp © 2024 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика