Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Каталог статей
Главная » Статьи » Все про Армению

Гарегин Нжде / Գարեգին Նժդեհ

"Ապրել ու գործել միայն այն բանի համար,

որի համար արժե մեռնել, եւ մեռնել միայն այն

բանի համար, որի համար արժեր ապրել"

 Գարեգին Նժդեհ

 "Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժ ացնելու... Անշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը..."

"Սյունիք",Գորիս 1920թ., թիվ

 Հայոց պատմության ալեծուփ օվկիանում, մեր նվիրական հերոսների շարքում, իբրեւ գաղափարական եւ կազմակերպական առաջնորդ, վեր է հառնում Գարեգին Նժդեհի կերպարը:

Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը եւ որն իր՝ հիրավի պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը: Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ.-ի հունվարի 1-ին, Նախիջեւանի գավառի Կզնութ գյուղում: Մանուկ հասակում կորցրել է հորը՝ գյուղի քահանա Եղիշեին, մնում է մոր՝ Տիրուհու խնամքին: Ընտանիքի չորս երեխաներից փոքրն էր: Սկզբնական կրթությունը ստանալով Նախիջեւան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը: Այնուհետեւ անցել է Պետերբուրգ եւ երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ: 1906թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ եւ մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը եւ այն հաջողությամբ ավարտելով՝ 1907թ.-ին վերադառնում է Կովկաս: 1907-1908թթ. մտնում է Հ.Յ.Դ. շարքերը եւ մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը: Զենք եւ ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909թ.-ին վերադառնում է Կովկաս եւ ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից: Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա:

 Երբ 1912թ.-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի եւ Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը: Այդ պատերազմում Նժդեհը վիրավորվում է: Հայկական վաշտը աչքի ընկավ մի շարք հաղթական կռիվներով եւ 1913թ.-ին զորացրվեց՝ հրաժարվելով մասնակցել բալկանյան ժողովուրդների ներքին կռիվներին:

 Առաջին աշխարհամարտի նախօրյակին, "ներման" արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով: Կռիվների սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը, վերջին շրջանում՝ ղեկավարել հայ- եզիդական առանձին մի զորամաս:

 1917թ.-ին սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին եւ փրկել տեղի հայությանը կոտորածից:

 1918թ.-ի գարնանը վարում է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ. միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից:

 Մոտենում էր 1918թ.-ի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը: Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Ղարաքիլիսա: Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր: Ահա՛ այս օրհասական պահին, երբ տիրում էր համատարած հուսալքում, լսվում է Նժդեհի ռազմաշունչ, ամենափրկիչ ձայնը. Դիլիջանի եկեղեցու բակում նրա արտասանած ճառը հոգեփոխեց հուսալքված, բայց ոգեշունչ խոսքի կարոտ հայերին եւ նրանց առաջնորդեց դեպի սրբազան ճակատամարտ: "Դեպի՛ ճակատ, այնտե՛ղ է մեր փրկությունը"- հնչում է Նժդեհի հուժկու, վճռական եւ ինքնավստահ ձայնը: Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականով՝ հայությունը հաստատեց իր հարատեւելու կամքը, եւ այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը: Ղարաքիլիսայում վարած կռիվն երի համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի:

 Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918թ.-ի վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջեւանի գավառապետ, իսկ 1919թ.-ի օգոստոսից՝ Կապանի, Արեւիքի եւ Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար:

 * * *

 Այսպես ծնունդ առան Դավիթբեկյան Ուխտերը, որոնց նշանաբանն էր. "Հանուն հայրենիքի՝ Դավիթ Բեկաբար": Բացահայտած թուրք-բոլշեւիկյան միացյալ դավադրությունը ու չընդունելով ՀՀ կառավարության կրավորական կեցվածքը, որը Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի հետ կնքած վերոհիշյալ համաձայնագրով, փաստորեն, Զանգեզուրը Ադրբեջանին հանձնելու նախաքայլ էր անում, Սյունիքը շարունակեց կռիվը, եւ Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1920թ.-ի դեկտեմբերին, իրեն հռչակեց ինքնավար:

 Երկու տարվա կռիվների ընթացքում, թշնամու 15 հազար սպանվածի դիմաց Սյունիքը տվեց ընդամենը մի քանի տասնյակ զոհ, իսկ մոտ 200 գյուղեր մաքրագործվեցին թուրքերից ու վերադարձվեցին հայերին: Շնորհիվ Լեռնահայաստանի հերոսամարտի՝ հնարավոր եղավ փրկել լեռնահայությանը կոտորածից, Սյունիքը կցել Մայր հայրենիքին՝ մահացու անդամահատումից զերծ պահելով Հայաստանը, ապահովել հայ մտավորականության եւ մարտական ուժերի նահանջը ու անցումը Պարսկաստան: Եվ այս ամենը, հիմնականում, շնորհիվ Նժդեհի անհատականության:1946թ.-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երեւան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948թ.-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944թ.-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին):

 Այնուհետեւ, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր եւ մահանում է 1955թ.-ի դեկտեմբերի 21-ին:

 Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լեւոն Տեր-Հարությունյանը, Երեւանից շտապ մեկնում է Վլադիմիր: Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ: Թույլ չի տրվում նաեւ մարմինը տեղափոխել Հայաստան: Լեւոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ "Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)":

 Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992թ. մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբեւէ չուներ:

Категория: Все про Армению | Добавил: Аспет (27.12.2011)
Просмотров: 699 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Разделы

Все про Армению [2]
Геноцид армян [38]
геноцида армян
Карчахбюр [5]
Все про Карчахбюра
Карчахбюр [4]
Дети Карчахбюра
Армянская Апостольская Церкви\Հայ Առաքելական Եկեղեցի [3]
Армянская Апостольская Церкви\Հայ Առաքելական Եկեղեցի
Клинкер [1]
Продажа немецкого клинкера в Москве и МО.

Аудиоплеер

Друзья сайта

Поиск

Copyright MyCorp © 2024 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика