Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում - Добро пожаловать на Армянский форум
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Страница 1 из 11
Добро пожаловать на Армянский форум » Армянская диаспора » Армянская диаспора » Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում (Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում/Нас мало, да, но мы ар)
Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում
ГАМЛЕТДата: Суббота, 14.01.2012, 14:12 | Сообщение # 1
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 60
Репутация: 0
Статус: Offline
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ եղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի˜ն...
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ Ու եղել կանգուն‚
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
Եթե գերել ենք՝ Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝ Լոկ մեր ձիրքերով...
Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։
Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
Ու˜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.
Շինել ենք կամուրջ‚ Կապել ենք կամար‚
Ամե˜ն տեղ հերկել‚ Հասցրել բերքեր‚
Ամենքի˜ ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝
Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից‚-
Ամե˜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
Մեր հոգուց՝ մասունք‚ Եւ նշխար՝ սրտից...
Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ - գիտենք
դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
գիտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով...
Հօգուտ արդարի եւ արեգակի գիտենք քվեարկել մեր կյանքով նաեւ...
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
Մենք գիտենք մխա՛լ - եւ կրա˜կ մարել.
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝ գ
իտենք մոխրանալ որպես վառ կերոն.
Եւ գիտենք նաեւ մեզ կրքոտ սիրել‚
Բայց ուրիշներին մի˜շտ էլ հարգելով...
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք - Մեզ հայ են ասում։
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք...
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա˜նք

Нас мало, да, но мы армяне
Пусть мало нас, но величают нас – армяне….
Всех остальных себя не ставя выше,
Должны признать – и мир наш тем богат,
Что есть у нас библейский Арарат,
Что небо только в зеркале Севана
В себя смотреться сможет постоянно,
Отлит в Давиде образ человека,
Что здесь писалась музыка Нарека,
В скале упрямо вырубали храмы.
Пусть мало нас, но величают нас – армяне…
Мы никого себя не ставим выше:
Мы попросту другой судьбою дышим;
Армянской крови пролито не мало…
Когда бы нам история внимала!
Во дни когда бы мы бывали в силе,
Ничьей свободы сроду не казнили:
Не поднималась грозная десница
За все – веков – обиды расплатиться…
Смерть просто наш народ облюбовала
И было ей нас, ненасытной мало…
Во дни когда нас по свету метало,
Мы обрастали прочностью металла,
Что трудимся для каждого народа,
Который нас приветил в дни гонений…
Ему служил душой армянский гений:
Пусть мало нас, на величают нас – армяне…
Из давних ран мы через стон воспряли:
Не вытравить из нас улыбки доброй,
Мы знаем как плечо подставить другу,
Как вызволить себя из замкнутого круга
Природной щедрости дарованной нам Богом-
Все во сто крат вернуть высоким слогом,
Воздать по добрости монетой звонкой чести
И в нужный час для друга быть на месте,
У каждой нации своя на свете ниша.
Вот так и мы себя не ставим выше,
Но ведаем, чего народом стОим:
Понятие – армяне – не пустое…
И почему бы не гордиться этим?!
Мы есть и будем. Пусть родятся дети.
 
Добро пожаловать на Армянский форум » Армянская диаспора » Армянская диаспора » Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում (Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում/Нас мало, да, но мы ар)
Страница 1 из 11
Поиск:

Copyright MyCorp © 2017 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика