Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Тут Вы можете кидать слова к различным армянским песням. А т - Добро пожаловать на Армянский форум
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 3
  • 1
  • 2
  • 3
  • »
Добро пожаловать на Армянский форум » Армянские Песни » Тут Вы можете кидать слова к различным армянским песням. А так же ,если кому-то » Тут Вы можете кидать слова к различным армянским песням. А т
Тут Вы можете кидать слова к различным армянским песням. А т
АспетДата: Среда, 20.05.2009, 00:04 | Сообщение # 1
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Սիրում եմ քեզ

Սիրու՜մ եմ քեզ, մոռացել ես
Սպասեցի ես քո ճամփին, անցավ կյանքս,
Երազներս անցավ գնաց, սերս մնաց
Սիրու՜մ եմ քեզ, մոռացել ես
Համբույրներով, քո աչերով ինձ այրեցիր
Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր
Սիրու՜մ եմ քեզ...
Գնա-գնա ուրիշին դու հավատա
Գնա էլ քեզ չեմ մոռանա
Ափսոս կյանքս անցավ գնաց, սերս մնաց
Սիրու՜մ եմ քեզ...
Հիշու՜մ եմ քեզ, ժամանակն է
Համբույրներով, քո աչերով ինձ այրեցիր
Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր
Հիշու՜մ եմ քեզ, ժամանակն է
Համբույրներով, քո աչերով ինձ այրեցիր
Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր
Սիրու՜մ եմ քեզ...
Գնա-գնա ուրիշին դու հավատա
Գնա էլ քեզ չեմ մոռանա
Ափսոս կյանքս անցավ գնաց, սերս մնաց
Հիշու՜մ եմ քեզ...
Գնա-գնա ուրիշին դու հավատա
Գնա էլ քեզ չեմ մոռանա
Ափսոս կյանքս անցավ գնաց, սերս մնաց
Հիշու՜մ եմ քեզ...
Սիրու՜մ եմ քեզ...
Սիրու՜մ եմ քեզ...

 
АспетДата: Среда, 20.05.2009, 00:06 | Сообщение # 2
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Harout " Ах инч анем"

Инчу им ангим ынкар
Инчу им ачкин ынкар
Аранц дуры такелу
Им джаел огин ынкар – 2 раза

Ах инч анем, инч анем
Джаhел гитем , чар чунем
Воч им огуц дурсес галис
Ов ко огум техес талис
Ай им ансирт , ай им ансирт , им ангин

Инчу индз эт чес хосум
Байц галисес еразум
Зруцумес минчев луйс
Сирун-сирун ев hузум

Ах инч анем, инч анме
Джаел гитем , чар чунем
Кам мот арии этс хоси
Камел ми га им еразин
Ай им ансирт ,
ай им ансирт , им ангин

Дзеркд шатернен хндрум
Инчу мекин чес
Те индз амарес паhел
Эл инчуес инз танджум

Ах инч анем, инч анме
ДЖаел гитем , чар чунем
Воч уришин хоскес талис
Вочел мер тун hарсес галис
Ай им ансирт ,
ай им ансирт , им ангин
__________________

 
АспетДата: Среда, 20.05.2009, 00:59 | Сообщение # 3
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Ով` սիրուն, սիրուն


1. Ով` սիրուն, սիրուն, ինչ՞ու մոտեցար
Սրտիս գաղտնիքը ինչ՞ու իմացար
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Բայց դու, անիրավ, ինչ՞ու լքեցիր:
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Բայց դու, անիրավ, ինչ՞ու լքեցիր:

2. Ախ, եթե տեսնեմ օրերից մի օր
Դու ման ես գալիս տխուր ու մոլոր,
Ընկեր կդառնամ, ես քո վշտերին,
Մենակ չեմ թողնի իմ սիրած յարին:
Ընկեր կդառնամ, ես քո վշտերին,
Մենակ չեմ թողնի իմ սիրած յարին:

3. Ո`վ սիրուն, սիրուն, երբ որ ես կրկին
Հանդիպում եմ քեզ իմ ճանապարիհին
Նորից այրում ես հուշերս անմար.
Նորից կորչում է և քուն,և դադար:
Նորից այրում ես հուշերս անմար.
Նորից կորչում է և քուն,և դադար:

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:01 | Сообщение # 4
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Սիրում եմ քեզ
Հարութ Փամբուկչյան

1.Սիրում եմ քեզ,
Մոռացել ես…
Սպասեցի ես քո ճամփին, անցավ կյանքս,
Երազներս անցավ գնաց, սերս մնաց…

Սիրում եմ քեզ,
Մոռացել ես…
Համբյուրներով, քո աչերով ինձ այրեցիր,
Սիրում էի, հոգուս վրա վերք թողեցիր,
Սիրում եմ քեզ…

Գնա, գնա, ուրիշին դու հավատա,
Գնա, հեռու քեզ չեմ մոռանա,
Ափսոս կյանքս անցավ գնաց, սերս մնաց.
Սիրում եմ քեզ…

2.Սիրում եմ քեզ,
Ժամանակն է…
Համբյուրներով, քո աչերով ինձ այրեցիր,
Սիրում էի, հոգուս վրա վերք թողեցիր,

Հիշում եմ քեզ,
Ժամանակն է…
Համբյուրներով, քո աչերով ինձ այրեցիր,
Սիրում էի, հոգուս վրա վերք թողեցիր,
Սիրում եմ քեզ…

Գնա, գնա, ուրիշին դու հավատա,
Գնա, հեռու քեզ չեմ մոռանա,
Ափսոս կյանքս անցավ գնաց, սերս մնաց.
Սիրում եմ քեզ…

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:02 | Сообщение # 5
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Քանի վուր ջան իմ

Սայատ-Նովա

1.Քանի վուր ջան իմ, եա՛ր, քի ղուրբան իմ, աբա ի՞նչ անիմ,
Արտասուք հանիմ, շատ հոգուց հանիմ,- եա՛ր, ղադէդ տանիմ:
Ասիր. «ջէյրան իմ» թո՛ւղ քի սէյր անիմ, եա՛ր, մտիկ անիմ:
Մո՛ւտ բաղչէն նազով, քիզ գովիմ սազով, եա՛ր, իլթիմազով:

2.Մազիրըդ դաստա, պըռօշըդ փըստա, հէյրանի վախտ է,
ե՛կ գընանք չոլըն՝ վուր հասնինք գոլըն, ջէյրանի վախտ է:
Բըլբուլըն վարդին, վարդըն բաղաթին, սէյրանի վախտ է,
Մո՛ւտ բաղչէն նազով, քիզ գովիմ սազով, եա՛ր, իլթիմազով:

3.Շուռ գանք համդամով, իրգնային նամով թուփըն թացուիլ է,
Խաղ կանչինք յանգով, լալէքն ռանգով, վարդըն բացուիլ է,
Սուսան սըմբուլով, ղարիբ բըլբուլով բաղըն լըցուիլ է,
Մո՛ւտ բաղչէն նազով, քիզ գովիմ սազով, եա՛ր, իլթիմազով:

4.Պատուական շինած, նըման նըմանած Լէյլու դիդարին,
Եա՛ր, ուշքըս գընաց՝ մազիրըդ մընաց վրայ մուհաջարին:
Բաղըն զարդարած, բըլբուլըն քընած վարդի սաջարին,
Մո՛ւտ բաղչէն նազով, քիզ գովիմ սազով, եա՛ր, իլթիմազով:

5.Հագիլ իս ատլաս, թուրլու զար ու խաս՝ սելբու դալ բովուն,
Ձեռիդ ունիս թաս, լըցնիս ինձի տաս՝ ղուրսան իմ քովուն:
Թաք դուն բաղչէն գաս՝ անիս մասնէ մաս քու Սայեաթ Նովուն:
Մո՛ւտ բաղչէն նազով, քիզ գովիմ սազով, եա՛ր, իլթիմազով:

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:03 | Сообщение # 6
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Քարավան
Արտեմի Այվազյան

1. Անապատով անչափ, անծիր,
Իմ քարավան, քայլիր, անցիր,
Դեպի երկիրն հավետ գարնան
Դու տար, ինձ տար, իմ քարավան:

Բացվիր իմ դեմ,
Հայրենիք իմ լուսե,
Թող ցնծության
Արտասուքս հոսե:
Քայլիր թեթև,
Իմ քարավան,
Դեպի արև`
Դեպ Հայաստան:

2. Այնտեղ հնչում են երգ ու պար,
Ծաղկում են ճոխ արոտ ու արտ,
Եվ oթևան մի արևոտ
Իմ դարձին մնում է կարոտ:

Բացվիր իմ դեմ,
Հայրենիք իմ լուսե,
Թող ցնծության
Արտասուքս հոսե:
Քայլիր թեթև,
Իմ քարավան,
Դեպի արև`
Դեպ Հայաստան:

3. Այնտեղ Հրազդանն է կարկաչում,
Եվ տուն է ինձ կարծես կանչում,
Ահա գալիս եմ կարոտած,
Իմ հայրենիք, քո գիրկը բաց:

Բացվիր իմ դեմ,
Հայրենիք իմ լուսե,
Թող ցնծության
Արտասուքս հոսե:
Քայլիր թեթև,
Իմ քարավան,
Դեպի արև`
Դեպ Հայաստան:

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:03 | Сообщение # 7
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Օտարություն
Կոնստանտին Օրբելյան, Համո Սահյան

1. Ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ես ինչպես ուրիշ տեղ մնամ:
Ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ուրիշ տեղ հորովել չկա,
Ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:

Ես ինչպե՞ս վեր կենամ գնամ:
Ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,
Արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ես ինչպե՞ս առանց ինձ մնամ:

2. Եվ Եկած՝ ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա..

Ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ես ինչպե՞ս առանց ինձ մնամ,

Ես ինչպե՞ս առանց ինձ մնամ:

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:04 | Сообщение # 8
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Ո՞ւր էիր, Աստված

Արթուր Մեսչյան

Ո՞ւր էիր, Աստված, երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ,
Ու՞ր էիր, Աստված, երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ
Ո՞ւր էիր, Աստված, երբ ավերում էին չքնաղ մի երկիր,
Ո՞ւր էիր, Աստված, երբ, խենթացած ցավից, աղաչում էինք
Ամեն...

Ո՞ւր էիր, Աստված, երբ արդարույթյան աչքերը կապվեց,
Ո՞ւր էիր, Աստված, երբ շուրթերին ազգիս աղոթքը սառեց
Ո՞ւր էիր ,Աստված, երբ փրկության կանչով երկինքը ցնցվեց
Լուռ էիր Աստված, երբ, խաչերին գամված, աղոթում էինք
Ամեն...

Իմ կարոտ հոգում, չկար ուրիշ հավատք և սեր, դու իմ Տեր,
Ես քեզ հավատում ու աղերսում էի ինչպես մի անխելք:
Ո՞ւ ր էիր, Աստված, երբ հոշոտում էին չքնաղ մի երկիր
Ո՞ւր էիր Աստված, երբ հույսերս կտրած աղոթում էինք
Ամեն...

Ուժ տուր մեզ, Աստված, որ ալեկոծ կյանքի ծովում չկորչենք,
Սիրտ տուր մեզ, Աստված, որ տառապանքի շուրթերը ջնջենք,
Լույս տուր մեզ, Աստված, որ խավարում այս գորշ ճամփա նշմարենք,
Հույս տուր մեզ, Աստված, որ շուրթերով չորցած քեզ գտնենք նորից
Ամեն...

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:07 | Сообщение # 9
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Ո՞ւր ես
ԱՐԱՄԵ

1. Քեզ տեսա, սիրեցի, հասկացա, որ իմն ես,
Գերեցիր իմ հոգին, հեռացար դու անտես,
Առաջին հայացքից դարձել եմ սիրահար,
ՈՒ սիրտս այդ պահից զարկում է քեզ համար:

Դե արի՛, սիրելիս, ետ արի՛,
Երազս մի մարի,
Իմ սերը քեզ համար է:

2.Ամեն տեղ փնտրում եմ քեզ, ո՞ւր ես, ո՞ւր ես:
Քեզ համար ապրում եմ ես, քո սիրուց խենթանում եմ,
Թե կյանքում, թե երազում մեկ է իմն ես,
Ուր էլ որ լինես իմ սեր կգտնեմ ես քեզ:

Իմ առջև բացել ես անծանոթ մի աշխարհ,
Կարոտից այրվում եմ, տանջվում եմ քեզ համար,
Ամեն օր, հավատա, սպասում եմ քեզ, իմ սեր,
Որ անցնես դու իմ կողքով, ասեմ սիրո խեսքեր:

Դե արի՛, իմ հույսը մի մարի,
Սիրելիս, ետ արի,
Կյանքիս իմաստը դու ես:

3.Ամեն տեղ փնտրում եմ քեզ, ո՞ւր ես, ո՞ւր ես:
Քեզ համար ապրում եմ ես, քո սիրուց խենթանում եմ,
Թե կյանքում, թե երազում մեկ է իմն ես,
Ուր էլ որ լինես իմ սեր կգտնեմ ես քեզ:

Դե արի՛, սիրելիս, ետ արի՛,
Երազս մի մարի,
Կյանքիս իմաստը դու ես:

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:11 | Сообщение # 10
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
ՍԻՐՈ ԵՐԳ
Ա.Բաբաջամյան

1.Փռվել էր շուրջը գարուն,
Եվ նազում էր կեչին,
Գարնան արևն էր բուրում
Մեր համբույրն առաջին:
Զեփյուռն էր խաղում թփերում,
Վարսերդ մեղմիկ գուրգուրում,
Կրկնում էր երգիս հետ շարունակ`
"Իմ անուշ, իմ միակ":
Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում,
Իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում,
Դու իմ սիրո արև, իմ բերկրանք,
Իմ անուշ, իմ միակ:

2.Գնում ենք այնտեղ միասին
Հիշում մեր համբույրն առաջին,
Կրկնում ենք մի ծանոթ եղանակ.
"Իմ անուշ, իմ միակ":

Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում...

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:12 | Сообщение # 11
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Սիրեցի եարս տարան

1. Սիրեցի, եարս տարան,
Եարա տուին ու տարան.
- Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Պոկեցին սիրտս տարան:
- Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Պոկեցին սիրտս տարան:

2. Ցաւս խորն է, ճար չկայ,
Ճար կայ, ճար անող չկայ,
- Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացաւ ընկեր չկայ:

- Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացաւ ընկեր չկայ:

3. Լաւ օրերս գնացին,
Ափսոս ասին, գնացին:
- Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սեւ դարդերս մնացին։

- Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սեւ դարդերս մնացին։

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:12 | Сообщение # 12
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Սերը չի ծերանում
Կոնստանտին Օրբելյան

1. Դու ծաղիկ ես՝ բույրով ես հարուստ,
Դու արև ես՝ լույսով ես հարուստ,
Իմ սրտի մեջ հուրն է առաջին սիրո,
Իմ երազն է երազները քո:

Անցնում են օրեր և հեռանում,
Մեր սերը երբեք չի ծերանում:

2. Դու և մոտ ես և անչափ հեռու,
Դու իմ բախտն ես և իմ ցավն ես դու,
Արծաթվել են իմ մազերը կարոտից՝
Ինչպես մութը աստղի շողերից:

Անցնում են օրեր և հեռանում,
Մեր սերը երբեք չի ծերանում:

3. Նայում եմ քո բարի աչքերին,
Եվ դառնում եմ նորից քո գերին,
Արցունքներդ՝ գոհարներ են ու լույսեր,
Ամեն արցունք՝ սեր է, այրող սեր:

Անցնում են օրեր և հեռանում,
Մեր սերը երբեք չի ծերանում:

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:13 | Сообщение # 13
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
ՍԵՐ ԵՍ ՈՒ ՄԻ ԿՅԱՆՔ
ԱՆԴՐԵ

1.Այս կյանքում խելահար
Ինձ պետք է լոկ հայացքդ ջինջ
Այս կյանքում ինձ համար
Երբ կաս պետք չէ էլ ոչինչ
Քեզ տեսնեն իմ աչքերը
Էլ պետք չեն արևները
Քեզ իմ սիրտը թող պատմի
Քեզ եմ սիրում
Քեզ տեսնեն ին աչքերը
Էլ պետք չեն արևները
Քեզ իմ սիրտը թող պատմի անվերջ

Քեզ կասեմ գլխավորը
Քո կողքին լուսավոր է
Իմ ամեն մի վայրկյանը
Սեր է ու մի կյանք
Անսահման է իմ սերըշ
Իմ անունն է քո ստվերը
Չեմ հոգնի կրկնել ես
Սեր ես ու մի կյանք

2.Շատ սիրո խոստումներ
Ասել եմ ու ասել են ինձ
Բայց կյանքում կա մի սեր
Եկել ,հասել է այն ինձ
Որ հերքի մենությունը
Որ երգի էությունս
Այն մասին,որ ես միայն
Քեզ եմ սիրում
Որ հերքի մենությունը
Որ երգի էությունս
Այն մասին որ
Որ քեզ եմ ես սիրում

Քեզ կասեմ գլխաորը
Քո կողքին լուսավոր է
Իմ ամեն մի վայրկյանը
Սեր է ու մի կյանք
Անսահմանէ իմ սերը
Իմ անունն է քո ստվերը
Չեմ հոգնի կրկնել ես
Սեր ես ու մի կյանք

Սեր ես ու մի կայնք

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:13 | Сообщение # 14
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Պատրոնդաշ

1. Պատրոնդաշս կապել եմ,
Փափախս ծուռ դրել եմ,
Բեղերս ոլորել եմ,
Նագանս կրակել եմ:

Գեղամիջին կանգնել եմ,
Աղջիկներին խաբել եմ:

2. Արփաչայի քնարը,
Յարիս ոսկե քամարը,
Արի՛ գնանք արտերը
Պատմեմ սրտիս դարդերը:

Գեղամիջին կանգնել եմ,
Աղջիկներին խաբել եմ:

3. Յար, արի, արդեն ուշ է,
Վարդերի բույրն անուշ է,
Թելիկ-թելիկ մազերով
Փառլանս սարի ղուշ է:

Գեղամիջին կանգնել եմ,
Աղջիկներին խաբել եմ:

 
АспетДата: Среда, 20.05.2009, 01:16 | Сообщение # 15
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 56
Репутация: 2
Статус: Offline
Չքնաղ երազ


1.Դու ինձ համար սիրո աղբյուր,
Ես քեզ համար` գուցե ոչինչ:
Դու ինձ համար երազ մաքուր,
Ես քեզ համար` գուցե ոչինչ:
Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ.
Որպես կյանքիս չքնաղ երազ:
Արեգակին պետք է հեռվից նայել,
Կայրի, եթե շատ մոտենաս:

2.Կյանքում դու միշտ ուրախ մնա,
Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ,
Ամբողջ մի կյանք սիրով կտամ,
Ես քեզ համար գուցե ոչինչ:

Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ.
Որպես կյանքիս չքնաղ երազ:
Արեգակին պետք է հեռվից նայել,
Կայրի, եթե շատ մոտենաս:

Rouben Matevosyan

 
Добро пожаловать на Армянский форум » Армянские Песни » Тут Вы можете кидать слова к различным армянским песням. А так же ,если кому-то » Тут Вы можете кидать слова к различным армянским песням. А т
  • Страница 1 из 3
  • 1
  • 2
  • 3
  • »
Поиск:

Copyright MyCorp © 2024 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика